Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բռնաբար ածցեն մինչև յապարանս.
Եւ մուծցեն զնա ի սենեակ արքունի։

Սպասավորները կատարում են թագավորի հրամանը։ Տրդատն էլ գալիս է նույն սենյակը։

Արդ՝ իբրև եկն եմուտ նա [= Տրդատ] ի ներքս,
Առ հասարակ մարդիկն,
Ոմանք արտաքոյ ապարանիցն,
Կէսքն ի փողոցս ի ներքսագոյնսն,
Առ հասարակ երգս առեալ բարբառեցան,
Կայթիւք վազելով՝ ցուց բարձեալ մարդկանն։
Կէսքն ի բերդամիջին,
Եւ կէսք զքաղաքամէջն լցին խնճոյիւք.
Առ հասարակ համարէին
Հարսանեացն զպարսն պարել
Եւ զկաքաւսն յորդորել։

Մինչդեռ Տրդատի ու Նազինիկի զրույցին սկզբից միացել է Երանյակի մասը, Տրդատի ու Հռիփսիմեի զրույցին հարակցվել է տղայի և աղջկա մենամարտը։ Դա մի հին վիպական գիծ է, անդրադարձումն հին բարքի, որ մինչև 19-րդ դարի վերջերը դեռ իբրև գերապրուկ մնում էր Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի լեռնաբնակ այլազգիների մեջ։ Կտրճուհին ամուսնանում էր միայն այն կտրճի հետ, որից կհաղթվեր ինքը մենամարտի մեջ։ Այս միևնույն մենամարտը գտնում ենք Մուշ[եղ]ի ու «Աղջիկ Տարունի» և Դավթի ու Խանդութի համար պատմված։ Նույնն է նաև Տրդատի ու Հռիփսիմեի մենամարտը։ Երբ Հռիփսիմեին մտցնում են արքունի սենյակը, թագավորն էլ մտնում է այնտեղ. «Բուռն հարկանէր զնմանէն կատարել զկամս ցանկութեանն»։ Իսկ աղջիկը զորացած՝

Գազանաբար ոգորեալ, առնաբար մարտնչէր։
Իբրև յերեք ժամուց սկսեալ
Մարտնչել մինչև ի տասն ժամն,
Պարտեալ լինէր թագաւորն։

Մի անգամ որ մենամարտի մեջ հաղթում է աղջիկը, ամուսնությունն էլ գլուխ չի գալիս, և նա թողնում է ապարանքը։ Նրան սպանում են իբրև թագավորի հրամանը չկատարողի։

Իսկ թագաւորն թողեալ
Զիւր ամօթն կորանաց…
Եւ զայն ոչ էր եդեալ ի մտի
Զամօթն նախատանացն.
Այլ ի տեսիլ սիրոյ նորա ջեռեալ,
Տրտմեալ ընդ մահ աղջկանն,