իսկ երանելի տիկինը, գոհանում էր աստուծուց՝ ասելով «թեպետև մարմնով մեռավ, բայց հոգով ազատվեց իր ուրացող հոր որոգայթներից»։ Մարզպանն ու վրաց նախարարները եկան բդեշխի մոտ՝ նրան մխիթարելու և սգահան անելու։ Նա մարդ ուղարկեց Շուշանիկին պատվիրելու. որ վեր կենա, բանտից գնա եպիսկոպոսի ապարանքը, որ եկեղեցու մոտ էր, և մի խցիկի մեջ մնա պահապաններով, մինչև որ մարզպանն ու նախարարները վերադառնան իրենց տեղերը։ Շուշանիկն ուրախությամբ կատարեց նրա հրամանը։ Գնաց պատվիրած տեղը, հագավ կրոնավորական զգեստ, և պահքով ու աղոթքով, տքնությամբ և արտասուքով ճգնում էր այնպիսի եռանդով, որ ամենքը զարմանում էին։
Երբ մեծամեծները ետ դարձան իրենց տեղերը, այն ժամանակ Բդեշխը մարդ Ուղարկեց ողոքական խոսքերով ասելու Շուշանիկին, որ ետ կանգնի իր այնպիսի մտքից և իրեն՝ Բդեշխի կամքը կատարի։ Նա խոստանում էր առաջվանից ավելի մեծ պարգևներ և պատիվներ տալ նրան, եթե այդպես վարվի։ Բայց տիկինը հանձն չառավ նորից ապրել աստվածուրացի հետ։ Նա իր զարդերն ու պատվական հանդերձները տանել տվավ Բդեշխին և այսպիսի պատասխան ուղարկեց նրան. ի՞նչ գործ ունի հավատացյալն անհավատի հետ, ի՞նչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ, և ի՞նչ միաբանություն կարող են ունենալ աստուծու տաճարն ու պոռնիկը։ Ես այն չարչարանքներով, որ իմ գլխիս բերիր քո բարկությաւքբ, սրրվեցի նաև առաջվա միավորություններից։ Ես ինձ ընծայել եմ Քրիստոսին, այլևս ինձ պետք չեն ո՛չ փառք, ո՛չ պատիվ, ո՛չ հարստություն, ո՛չ մարդկային որևէ բան, փափկություն ու հեշտու¬ թյուն… Այ սպես պիտի կենամ մնամ… ինչ որ անելու ես՝ արա՛, պատրաստ եմ մեռնելու, քան թե իմ Հայրերի ավանդությունները թողնելու»։ Շուշանիկի զարդերն ու հանդերձները որ տարան Բդեշխին և նրա ասածները հայտնեցին նրան, նա սաստիկ բարկացավ և սպաոնաց նոր չարչարանքներ տալ տիկնոջը։ Բարկությունից էլ չհամբերեց, վեր կացավ, հետը շատ ծառաներ առած գնաց, գտավ նրան եկեղեցում։ Էլ չսպասեց, մտավ ներս, գավազանով ծեծեց նրան և մազերից բռնած՝ քարշ տվավ եկեղեցուց դուրս։ Ոչ ոք չհամարձակվեց մոտենալ և խեղճ գառն .ազատել գայլի ձեռից։ Միայն քահանաներից մեկն ասաց. «Ի՞նչ ես այդպես անողորմ չարչարում»։ Աքն ժամանակ բարկությունը թափեց քահանայի գլխին և խիստ սաստիկ հարվածեց նրան։ Բոլոր ժողովուրդը՛ բարձրաձայն ճչալով լաց էին լինում առհասարակ այր ու կին. և նա վրա ընկավ, սկսեց հարվածել ամենքին, ինչպես մի չար և վայրենի գազան։ Եվ երանելիին քարշ էր տալիս գետնի երեսին փշերի ու քարերի վրայով։ Ապա հրամայեց ապարանքը տանել նրան։ Նրա ամբողջ մարմինը պատառ պատառ եղավ, որովհետև գետինը փշոտ էր. արյունը հոսում էր նրանից և գետինը կարմիր ներկում։ Ապարանք որ հասան, դարձյալ առաջվանից ավելի շատ ծեծեց նրան։ Բայց Շուշանիկը ոչ մի ձայն չէր հանում, դիմանում էր մեծ ուժով. - 387 -