ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՅՔԱՐԻ ՍԿԻԶԲԸ 1. Մաքառում քաղկեդոնականության դեմ։ Արդեն 5-րդ դարի կեսերին բորբոքվում են միաբնակության և երկարնակության վեճերը, որոնք սուր կերպարանք են ստանում Քաղկեդոնի ժողովի ժամանակ (451 թ.) և հետո է Արդարև այդ շրջանում արևելյան հայերն զբաղված էին քրիոտոնեությունն ընդդեմ մոգության և պարսից թագավորների պաշտպանելով, բայց սխալ է ասել, թե մինչև «5-րդ դարի 80-ական թվականները հայերը չէին կարող ամենևին դավանանքի տարրերությանների մասին մտածել»։ Չէ՛ որ այդ շրջանում գործել են և մտավոր ու դրական աշխատանքով պարապողները, որոնք թարգմանություններ են արել։ Կար ապաքեն նաև արևմտյան հայությունը, «կէս ազգին հայոցտ թե՛ Մեծ Հայաստանի արևմտյան մասում և թե՛ Փոքր Հայքում, ուր ոչ թե քրիստոնյա մնալու համար պիտի հոդային, այլ նույնչափ պիտի հետաքրքրվեին դավանաբանական վեճերով, որչափ և կայսրության մեջ հույներն և այլ ազգերը։ Զենոն կայսրի «Հենոտիկոնտ» կոչված հրովարտակի ժամանակ (482 թ.) այդ վեճերը չափազանց սրված էին և Զենոնի հրովարտակով նրա և հաջորդ Անաստաս կայսրի (491-518 թթ․) օրով մի առժամանակ լռեցվել էին՝ հետո ավելի ևս բորբոքվելու համար։ Այդ հրովարտակով «բնությունների մասին վիճելն արգելվում էր, առաջին երեք տիեզերական ժողովների ուսուցած դավանությանը միայն ուղղափառ ճանաչվում»։ «Հենոտիկոնը խուսափում էր այնպիսի նախադասություններից, որոնք վեճի առարկա էին, շեշտում էր առանձնապես Կյուրեղի քրիստոսաբանական վարդապետությունը և լռելայն մերժում Քաղկեդոնի որոշումները»։ Զենոն կայսրը 484 թ. փակել է տալիս Եդեսիայի դպրոցը, հալածում այնտեղ եղած նեստորականներին, որոնք անցնում են Պարոից տերության կողմը և հաստատվում Մծբինում։ Պերող թագավորը (459-
Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/387
Արտաքին տեսք