չեղավ իմ աշխատությանս համար, և մեր հայերը չեն սիրում իմաստությունը կամ գիտություն, այլ ծույլ ու ձանձրացող են։ Որովհետև երր Հայաստան եկան, շատերն եկան ինձ մոտ ուսանելու, թայը մի րիչ գյխի ընկնելուց հետո՝ չմնացին, որ այս արվեստն ավարտեն, այլ ինձ թողին ումի կողմ քաշվեցին, և սկսեցին սովորեցնել ինչ որ չգիտեին և չէին հասկացել։ Կեղծավորներն ու սնափաոներն ոկսեցին գիտնական ձևանալ գիտայուն ձևացնեձ և մարգկանցից բացի (վարդապետ, ուսուցիչ) կոչվել։ Իմ վրա էլ իրենց սարքած պարսավանքներ են ասում։ Իսկ ես նրանց պես չարություն չունեի սովորեցնելու և ուսուցանելու վերաբերմամբ, այլ մտաբերում եմ տերունական խոսքը, որ աոում է՝ Իմն է վրեժխնգրությունը, և ես կհատուցանեմ։ Եվ դարձյալ թե՝ Իմ ոսկին սեղանա վաճաոներին տուր, և ես կգամ տոկոսներով կպահանջեմ։ Ապա ուրեմն ես չեմ արգելի ոչ ոքի, որ սովորել է ուղում։ Եվ ես այս՝ անմահ հիշատակ եմ թողնում ձեզ, վարդապետներ, մի արգելեք ուսումնասերներին և փափագողներին, և հատուցում կառնեք Քրիստոսից, որ ձրի շնորհատու է։
Գրեթե ամբողջ բերվեց այստեղ Անանիայի ինքնակենսագրությունը, .զի գա մի հետաքրքիր դրական հիշատակարան է ոչ միայն այդ լուսա– •վորիշ Անանիայի իրեն համար, այլև այնու, որ պարզ ու հասարակ, բայց անկեղծ լեզվով բաց է անում մեր առաջ Հայաստանի մտավոր վիճակն այն ժամանակին։ «Տգիտութին» էր ի նմատ, այսինքն Հայաստանում, ասում է Տյոլքիկոսը Մորիկ կայսրի (582—602 թվականներին) ժամանակի համար։ Դա իր ամբողջ ծավալով վերաբերում է միձյն «համարողական արվեստին, որի մասին է խոսքը, և որի համար Անանիան ոչ մի դիրք չի գտել Հայաստանում այդ ժամանակ, անշուշտ, տոմարագիտությանը բոլորին էլ անծանոթ չեն եղել, 584 թվականին Դվինում հայ տոմարագետները կարգավորել են հայկական տոմարը, և հաստատել Հայոց թվականը 552 թվականից սկսած։ Բայց «համարողությանս ուսում չի ավանդվել վարդապետարաններում։ Անանիան 7-րդ դարի աոաջին երեսնամյակին առել է միայն ուսումն Ս․ Գրքի և հայկական դպրության, վերջինիս մեջ նաև հայերեն թարգմանված գրքերի։ նա չի գտել Հայաստանում նաև իմաստասիրությանը մեծ հմտություն։ Ունեցող գիտակ անձեր։ Եվ հասկանալի է այգ։ Թեպետև եղել են թարգմանություններ, բայց այնպիսի Հունաբան լեզվով, ոբ մեր փիլիսոփաներին հեշտ չէր միշտ դրանց վրա իմաստասիրությանը դիտակ, հմուտ դաոնալ։ Բայց Շիրակացու Երևան դալն ինքը մի ապացույց է այն կուլտուրական շարժման, որ հայ կյանքն ունեցել է 6-րդ դարի վերջին քառորդից ի վեր։ Դրան ապացույց է և այն, որ եղել է ձգտում սովորելու նույնիսկ «համարողությանս»։ Այդ պարզ երևում է Անանիայի խոսքից, որ ասում է, «Իբրև եկի ի Հայս, բազումք եկին առ իս յուսումնս։ Նա նեղանում է, որ իր աշակերտները երկար չեն մնացել իր մոտ, որպեսզի իր արվեստն ավարտեն, այլ հեռացել են և թերուս կերպով սկսել են իրենք էլ սովորեցնել։ Որ Հայաստանում չի։ - 416 -