Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեմքը նկարելու համար պատշաճ ուժեղ արտահայտություն գտնել։ Ահա թե նա ինչպես է գծագրում մի տարի միայն իշխող (785—786 թթ․) Մուսե ամիրապետին և նրա նշանակած ոստիկանին. «Եւ էր (Մուսէ)այր ժանտ և ապարասան և այսակիր, որ յանչափ շարժող այսոյն որ ի նմա՝ ի զրօսանել իւրոլմ ի խաղս անարժան բարուցն՝ զմարդիկ կանգնէր փոխանակ մղղակի՝ նետաձիգս առնել ի նոսա ի վարժումն անձին իւրոյ, զոր առժամայն հարեալ սատակէր ի կենար։ Եւ իբրև հաստատեար գիշխանոլթիէնն իւր՝ առաքէ ի վերայ երկրիս Հայոց փոխանակ Ռոհայ զխազմ ոմն, որ արդարև ըստ անուանն իւրոյ խազմարար և դժոխաձև։ Որ իբրև եհաս ի քաղաքն Դուին՝ ընդ առաջ եղեն նմա ամենայն նախարարք Հայոր՝ ընդ առաջ լինէին նմա և իշխանք տանն Արծրունեած՝ Համաղասպ և Սահակ և Մեհրուժան։ Իսկ բարեատեաց թշնամին տեսեալ զգեղաղէշ վայելչութիւն փառար նորա և զրարեզարդութիւմ ազատախումբ գնդին որ ընդ նոսա՝ վաղվաղակի ըմբռնեալ զնոսա՝ տայր ի պահեստ բանտի զանձինռ զօրավարարաց նախամարտկաց և քաջարս։ Ապա մանրամասն նկարագրում է, թե ինչպես չարաչար տանջելով սպանում են այդ անմեղ մարդկանց, որոնք չեն ուրանում իրենց հավատը։


Սրտի կսկիծով պատմում է Ղևոնղը ծանր ծանր մասին առանձնապես Աբբասյան տոհմի իշխանության ժամանակ։ Հեշմ (Հաշիմ, 724—745 թթ․) ամիրապետն իր առաջին տարում աշխարհագիր է անել տալիս Հայաստանում «վասն ծանրացուցանելոյ զանուր լծոյ ծառայութեան հարկատրութեան ազգի ազգի չարեօք»։ Արաբացիների ներքին խռովությունների միջոցին հայերն ապստամբում են և հարկ չեն վճարում, բայց երբ իշխում է Աբդլա ամիրապետը (Աբուլ-Աբբաս, 750-754 թթ.), նա իր եղբոր ձեռով ամեն նեղություն տալով պահանջում է հարկերը, սկսելով նախ Հայաստանից։ «Ելեալ յաշխարհս Հայոց՝ բազում վշտոք և նեղութեամբ վտանգէր զամենեսին և հաուցանէր ի չքաւորութիւն տնանկութեան, մինչև պահանջել հարկս ի մեռելոցն։ Եւ զամենայն բազմութիւն որրոց և այրեաց չարալլուկ տառապեցուցանէր, վտանգէր զքահանայս և զպաշտօնեայս աստուծային խորանին խոշտանգանօք և քքօք այպանութեան և գանւլք՝ ի յայտ ածել զանուանս վախճանելոցն և զընտանիս նոցուն։ Խոշտանգէր և զբնակիչս աշխարհիս՝ բռնագոյն և դառն հարկապահանջութեամր, առնուլ ըստ գլխոյ բազում զուզէս արծաթոյ, և դնել կնիք կապարեայ յամէենեցուն պարանոցս։ Իսկ տոհմ նախարարացն որ կամաւ և որ յակամայ յաճախէին տալ ընծայս ձիոց, ջորւոց և հանդերձից պատուականաց և զայլ մթերս ոսկւոյ և արծաթոյ, որպէսզի կարասցեն լնուլ զբերան վիշապին որ յարձակեալ էր ապականել զերկիրս»)։ Վերջում Պատմագիրը հայտնում է, թե «յայնմհետէ հատաւ սակ արծաթոյն, որ գայր ամի ամի յարքունուստ զօրացն Հայոց։ Եւ զհամար հեծելոցն պահանջէին յիշխանացն. և հարկ լինէր ի տանց իւրեանց հանդերձել զգունդս զօրացն և զընթացս զրավաստակ աշխատութեանցն ողջ պահել»։ Դրա համար և Հայոց աշխարհի իշխանը, Իսահակ Բադրատունին,—