Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանեայ զնոսա յարգելատան տեղեացբմ զօարանոսցն կնքէին, և առեալ տանէին զնոսա յԱսորեսանեաց երկիրն համարով և գրովԼ Եւ հասաել ի Դամասկոս՝ զազատ գունդն յարքունիս ունէին և զմանկունս նոցա յարուեստս տային, և զայլն բաժանեցին զգերութիւնն: Իսկ զմեռելոցն ի ճանապրահի ոչ գիտեմ, եթե ընկալա՞ւ զնոսա գերեզման, և եթէ ո՞րպէս ընկեցեալ եղեն ի տեղիս»: 2. Պատումը:- Արաբները հայերին բռնի դարձնում էին մահմեդական և նույնիսկ այդպիսիներին խիստ արգելում էին ետ դառնալ իրենց առաջվա հավատին - քրիստոնեության: Այս ապտումի սյուժետը պտտում է ահա այդպիսի կրոնափոխության շուրջը և դրանով բազմակողմանի կերպվ պարզված է այդ խնդիրը ո՛չ միայն կրոնական, այլև հասարակական տեսակետներով:

Վահան Գողթանցին, Գողթանտ եր Խոսրով իշխանի որդին, մեկն է այն երեխաներից, որոնք, ինչպես նախարարի մեջ պատմված է, գերի են տարվում արաբների ձեռով: Նրան մոտ չորս տարեկան հասակում դարձնում են մահմեդական և անունն էլ փոխում Վահապ: Երեխան ընդունակ է լինում, բարեշնորհ, լավ ուսում է առնում, լավ տեղեկանում նրանց ուսմանն ու կրոնին, վարդապետությանը, քաջ ու կորովի խոսքի տեր է լինում, և բարձրանալով դառնումէ արքունի դիվանադպիր:

Իշխում է Օմարը, նա հրամայում է ժողովել գերի հայերին և ամենքին արձակում է: Վահան-Բահապն իմացել էր, որ ինքը գերված հայերից է, նա էլ ուզում է վերադառնալ Հայաստան: Օմարը դժվարանում է թույլ տալ նրահն, որ հեռանա, որովհետև նա հարկավոր մարդ էր. մեկ էլ՝ չէր հավատում, թե նա գերված հայ է: Հայերի վկայությունը նա չի ընդունում: Միջագետքում գտնվում են տասնուհինգ արաբ գիտնականներ, որոնք ծանոթ էին Վահանին և լավ տեղյակ էին նրա անցյալին. նրանք վկայում են: Այ ժամանակ Օմարը, չուզելով բռնություն գործ դնել՝ որպեսզի նարն պահի, խոստումներ է անում նրան ավելի ևս մեծացնելու և պատիվներ տալու: Բայց ոչինչ չի ազդում Վահանին, որ վերջն ասում է Օմարին. «Արձակեցէք, որ տեսանմ զորչափուիւն աւորածոյ երկրին իմոյ հայրենեաց, և ձեր հրամանւ գործակալ արարեալ՝ առ ձեզ հասանեմ»:

Գալիս է Գողթն, ամիրապետի հրովարտակով վերակացուն է կարգում. լսում է, թե Օմարը մեռավ, ուրեմն այլևս չկար նրան տված խոսքը, թե կվերադառնա, և նա այլևս կարիք չի տեսնում վերադառնալու: Սկսում է ապաշխարել, ողբալ իր մանկակն տարիքում ունեցած ուրացությունը. նա իրեն քրիստոնյա է համարում և կամենում է քրիստոնյա մնալ: Երբ այդ տեսնում են յուրայինները, ստիպում են նրան ամուսնանալ, որպեսզի իրանից իշխանության ժառանգ մնա Գողթնում: Ամուսնանում է Սյունիքի տերերի ազգականներից մեկի հետ: Բայց քանի գնում է, նրա մեջ զորանում է քրիստոնեական բարեպաշտության եռանդը - խահք, աղոթք, տքնություն, արտասուք: Եվ որովհետև ուսումնական