Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր ինքն եկեղեցում երգել իր հորինած երգը, այլև հույս ունենալ, որ իր երգն ընդունելության կգտնի եկեղեցուց: Բայց ինչքան էլ երգերը բազմանային, մինչև 8-րդ դարը հույների, ինչպես և հայերի մեջ, ո՛չ բոլոր տոներն անեին իրենց հատուկ երգերը և ո՛չ Ս. Գրքի երգերի ամեն մեկից հետո անպատճառ պետք է նոր երգեր ասեին միշտ։ Այս դարից սկսած ժամերգության մեջ մի մեծ փոփոխություն է մտնում, գա «կանոնների» գյուտն է, որ իր կողմից նպաստում է հոգևոր երգերի բազմանալուն. Աշխատում են, որ ամեն տոն ունենա իր առանձին նոր երգը, որ պիտի երգվեր տոնի օրը, այն էլ ոչ թե մի երգ, այլ մի շարք երգեր, որով և առաջանում է ամենօրյա ժամերգության մեջ նոր երգերի շարքը, կարգը, կանոնը։

Հունաց եկեղեցական բանաստեղծության մեջ կանոնների հնարողը համարվում է Կրետեի արքեպիսկոպոս Անդրեաս (մոտ․ 650—720 թթ.), իսկ զարդացումն եղել է 8-րդ դարում Հովհաննես Դամասկացու ձեռով: «Կանոնները կազմում են 8 կամ 9 տարբեր երգերից, որոնցից յուրաքանչյուրն իր առանձին կազմությունն ունի և բաղկացած է եղել սկզբնապես ավելի, հետագայում մեծ մասամբ 3 կամ 4 տնից։ Երգերի իննյակ թիվը համապատասխան է հայտնապես Հին Կտակարանի 9 երգերին, որ քրիստոնյաները հնագույն ժամանակներից ի վեր երգում էին սովորաբարտ»։ Կանոնների այս մեքենայական շենքը գտնում ենք նաև մեր Շարակնոցի մեջ։ Ամեն կանոն ունի մի շարք երգեր իրենց ուրույն կազմությամբ։

Դրանք կոչվում են՝

  1. Օրհնութիւն, որ ասվում է գիշերային մամերգությանը Մովսես մարգարեի «Օրհնեսքուք զՏէր, զի փառոք է փաոաւսրեալ» օրհնությունից հետո իբրև կցուրգ»
  2. Հարց, որ ասվում է իբրև կցուրդ Երից Մանկանց Օրհնեալ ես, Տէր Աստուած հարցն մերոց» օրհնության․
  3. Գործք կամ գործատուն, որ նախորդ օրհնության՝ Օրհնեցէք, ամենայն գործք Տեառն, զՏէր: Մասի կցուրդն է․
  4. Մեծացուսց է, որ ասվում է իբրև կցուրդ Ս. Աստվածածնի փաոարանության՝ «Մեծացուսցէ անձն իմ զՏէր»․
  5. Ողորմեա, կցուրգ Ս․ «Ողորմեա՜ ինձ, Աստուած» սաղմոսի․
  6. Տէր յերկնից, կցուրդ «Օրհնեցէ՜ք զՏէր յերկնից» սազմոսի: Այս վեց երգերն առավոտյան ժամերգության կարգում են:
  7. Ճաշու, որ զանազան սաղմոսների կցուրդ է և ասվում է «ճաշու ժամերգութեան ժամանակ:
  8. Համբարձի, որ կցուրդ է երեկոյան ժամերգության Համրարձի զաչս իմ ի լերինս» սաղմոսի:

Երդերի այս շաքը սովորաբար կոչվում է հունարեն կանոն բառով, հաճախ նաև հայերեն կարգ բառով, ինչպես՝ կարգ ավադ շաբաթուն, կարգ ծննդեան, կարգ ապաշխարութեան։ Որոշ դարձվածով միայն գոր