Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

՚նում են մերթ ուրախ երգերով, սքանչացման ցնծալից փառաբանություններով, և հաճախ տխուր ողբերով, լալահառաչ պաղատանքներով։

7 Հոգևոր երգերի ոտանավորը։– Որքան միակերպ են հոգևոր երգերի բովանդակությունն և արտահայտության ձևերն ընդհանրապես, այնքան ավելի րազմազան են դրանց մեջ գործածված ոտանավորի չափերը։ Այստեղ գտնում ենք արձակին մոտեցող կտորներից մինչև մեր ամենաբարձր երաժշտական ոտանավորները։ Աչս վերջինները վերաբե րում են մեր դրականության հաջորդ շրջանին, երբ սկսում են շարականների համար կիրառել աշխարհիկ բանաստեղծության չափերը։ Մեր հոգևոր երգերի, ինչպես և մեր բանաստեղծության ամեն տեսակի ոտանավորները, լեզվի առոգանության տեսակետից, մանրամասն ուսումնասիրված են սրա հեղինակի մի ուրիշ աշխատաթյան մեջ է :Այստեղ հար կավոր է առնել միյան հետևյալը։ Մի ժամանակ կարծում էին, թե մեր շարականներն արձակ հորինվածք ունին, որովհետև աշխատում էին դրանց մեջ գտնել 11-րդ դարից ի վեր գործածական դարձած մեր չափերը, և չէին գտնում նույն կարծիքը երկար ժամանակ եղել է նաև հոմւական հոգևոր երգերի վերաբերմամբ։ Շարականների տաղաչափության հիմունքը նույնպես վանկերի թիվն և ռիթմական շեշտերն են կազմում, միայն ավելի մեծ ազատությամբ, քան մեր սովորական ոտանավորների մեջ։ Բանաստեղծությունը բաժանվում է, ինչպես հունականում՝ «տների» Լօւ>ւ1Հ^տոէն), որոնց մեջ տողերի թիվն առհասարակ որոշ է, որովհետև տները երդվում են միևնույն ընդհանուր եղանակով։ Տողերի մեջ, սակայն, ռիթմական ոտ քերի, կամ թե անդամների թիվը։ ինչպես և սրանց վանկերի թիվը։ տա տանվում է հաճախ։ Այսպիսով կաղմվում են սովորաբար ազատ ոտանա վորներ։ Օրինակ՝ յամբական պարզոտնյա ազատ ոտանավորներ են հետևչյալները. Ուրա՛խ լեր, սուրբ եկե՝ղեցի՛, Քանզի՛ Քրիստո՛ս արքա՛յն երկնի՛ց Այսօ՛ր պսակեա՛աց ըզքե՛զ խաչի՛ւն իւրո՛վ Եվ զար՝դարեա՛ց զամո՛ւրըս քո՛ Սքա՛նչելի՛ փառօ՛ք իւրո՛վք: Աչսպես և աչս երգի շարունակութչան մեջ։ Մեկ վանկը երկարելով կարող է անցնել երկու վանկի տեղ, ինչպես, օրինակ։ հետևչալ եռատոմ։ .բանաստեղծութչան մեջ» 29 էՀալոք լեզվի տաղալափութչան (մետրիկա)», ուսումնասիրեք պրոֆ. դ-ր Մա Աթե– ղչան, Երևան, 1933^ հոգևոր երգերի համար էջ 330—349, 353, 8Տ7~–366, ՅՅՕ^ՅՅՏէ - 559 -