զրույցները իր ժամանակից են հենց գալիս, և այդ զրույցները ծագած են նրա սրբակյաց վարքի համար, բայց հետագայում այդ եղել է ավելի նրա դրական մեծ վաստակի և մանավանդ Ողբերգության Մատյանի համար, որ ժամանակակիցների և հետնորդիների աչքին իբրև մի հրաշալիք է երևացել:
8. Երկերը:- Մենք մինչև այժմ դժբախտաբար չենք կարող ասել, թե նրանից որքան երկեր են մնացել: հայտնիները հետևյալներն են 1.Գանձեր, 2.Տաղեր ու մեղեդիներ, 3.Մի թուղթ թոնդրակեցիների դեմ, 4.«Մեկնութիւն Երգոց երգոյն», որ գրված է Վասպուրականի Գուրգեն թագավորի հրամանով հայոց ՆԻԶ=մեր 977 թվին, 5,«Պատմութիւն Ապարանից խաչին, և Ներբող Ս. Խաչի և ներբող Ս. Աստուածածնի», որոնք գրված են Մոկաց Եպիսկոպոս Ստեփանոսի խնդրով 989 թվից հետո և Ողբրգությունից առաջ, 7.«Ներբող Ս. Յակոբայ Մեծբնայ հայրապոտին», 8.«Մատեան Ողբերգութեան», որ մեր բանաստեղծի ամենամեծ երկն է:
Ողբերգության վերջում կա հետևյալ հիշատակարանը. «…Ի յավարտումն կատարման իններեակ յոբելինին, ի սկիզբն պսակելոյ մտի տասնեկին յաբեթական տոհմիս տումարի, յետ երից ամաց անցելոց որ զկնի գալստեան ի կայս կողմանց Հիւսիսոյ դիմաց արևելից՝ յաղթող և մեծ կայսերն Հոռոմոց Բասլի, յորժամ ընդարձակ և մակագաւիթ կանոնաւ սփիռ տարած էր…անթարթափ ի նոյն վերասլացեալ ի յաջ և յահեակ՝ սեպհականել յաւելուլ բաժինս մասանց վիճակաց խմբից աշխարհաց ի ծոց իւր, արդ ի յայնմ անդորրութեան միջոցի, յորում եզերեալ ընդոտնեցաւ թշնամիք եկեղեցոյ, ստացեալ հիմնեցի, կառուցի…զբազմաստեղեան դրուագս գրութեան այսմ սոփերի արդասաւորի, ես Գրիգոր»… Իններորդ հոբելյանի վերջը հայոց 450 թվականն է, իսկ տասներորդ հոբելյանի սկիզբը՝ 451 թվականը,որ սովորական հաշվով անում են մեր թվ. 1001 և 1002 թվակաները: Անշուշտ, բանաստեղծն իր այս մեծ երկը չէր կարող կարճ ժամանակում գրել: Նա գրում է. «Յետ երից ամաց անցելոց, որ զկնի գալսաեան… կայսերն Հոռոմոց Բասլին»: Արդ, Ստ. Տարոնեցին «գալն Վասլի Թագաւորին Յունաց յաշխարհն արևելից» դնում է հայոց 449 թվին, որ ի մեր թվ. 1000 թվականը: Այս թվականի Զատկի օրը մեռնում է Դավիթ Կյուրապաղատը, որ իր աշխարհը թողել էր Վասիլ կայսրին, և կայսրը Կիլիկիայի Տարսոն քաղաքում լսելով այդ՝ շտապով գալիս է տիրելու Կյուրապաղատի երկիրներին:«Եւ անցեալ թագաւորն ընդ հանձիթ և ընդ Բանունեալ ի լեառն Կոհերայ,-յաւուր Վարդավառի տօնին,-որ ընդ մեջ հաշտենից, Ծոփաց և Խորձենոյ»: Ապա նա գալիս, բանակ է դնում Վաղարշակերտ քաղաքի մոտ: Բոլոր մանր թագավորներն