Այլ զհանգուցչին զերեսս աղաչեմ.
Ոչ հարսնարանին խնճոյիւք,
Այլ փեսայի՛ն անձկութեամբ մաշիմ…
Աներկմիտ յուսով հաւատամ՝
Ի կարողի՛ն ձեոն ապաստանեալ՝
Ոչ քավութեան միայն հասանիլ,
Այլ զնոյն ինքն տեսանե՛լ՝
Յողորմութիւն և ի գթութիւն
Ել յերկնիրն ժառանգութիէն,
Թէպէտ և յոյժ եմ տարագրելի։
Բան ԺԲ, էջ 27
Ջօրեղն ինքնութեամբ զիս Հօր ընծայեալ,
Անդէն առ նմին, նովիմբ միշտ ի Քեզ՝
Շնչոյս ողշունիւ կապեալ ընդ շնորհիդ՝
Ի քեզ միանալ անբաժանելի։
Բան ԻԴ., էջ 57
Ի Քեզ, Տէ՛ր։ անկայց՝
Միացեալ իսպառ անբաժանեյի։
Բան ԶԵ.ք էջ 226
Եղիցի՛ ողորմութիւն Ստեղծողիդ ընդ իս,
Ել շունչ ոդւոյս իմ ընդ Քեզ
ճնրաժանօրէն կապաւ միացեալ ի մի։
Բան էջ 255
Քրիստոնեական միստիցիզմը թե՛ տեսականորեն և թե՛ գործնապես կատարյալ արտահայտություն է գտել մեր բանաստեղծի մեշ: Մարդուս անձնավորությունը, միանալով աստուծու հետ, բոլորովին չի կորցնում իր առանձնությունը և չի ոչնչանում՝ լուծվելով աստվածության մեջ, այլ նրա հետ և նրան հավասար ունենում է անճառելի լույսի մեջ՝ անվախճան «փառք վայելչութեան», «անդորութիւն կենաց հանդստեան». մարդն աստուծու մեջ և աստված ինքը մարդու մեջ.
Նոր հաստատեսցի գոյութիէն բնութեանս
Մարմնեղէն յարկի անդամոցս,
Յորում հանգուցեալ անլքանելի՝
Բնակեսցես բազմեալ ախորժ տենչանօք՝
Միութեամր հոդւոյս իմ ընդ Քեզ։
Բան ՀԸ, էջ 209
Այս փրկությունը լինում է միայն աստուծու շնորհքով, որ նա իբրև, ձրի տուրք բաշխում է մարդկանց, բայց ոչ ամենքին. «Դարձիր, Տէ՛ր, դարձիր քաղցրութեամբ ի խնամս գթութեան ձրի և ամենառատ պարգևօք: