Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տակված նավ կյանքի ծովում։ Եվ այն գիտակցությունը, թե իր ամեն մի քայլը մեղք է և թե ի կորուստ տանող մեղքերն անչափ բաղմաղան են և ավելի քան ծովափի ավազը, — այդ է ահա՛, որ փշաքաղում է նրան և «ծփում» մրրկում է նրա էությունը։

Զի թէpէտ և lոյժ բազում են մանուnքն

Ի յափուnս ջրոյն համահաւաքեալք,
Այլ ուրոյնք և առանձնականք
I ծննգոց աճելոuթենէ.
Ւսկ մեղանք իմոյս յանցանաց անթիւք,
Զորս անհնար է աոնուլ ի միտ։
Ոմն և ծնունդք իւր, ոմն և ջառաւիղք իլր.
Ոմն և ծնունդք իւր, ոմն և արկածք իւր,
Ոմն և փուշք իւր, ոմն և արմատք իւր.
Ոմն և հաստուածք իւր.
Ոմն և պտուղք իւր.
Ոմն և նշխարք իւր, ոմն և ճիւղք իւր.
Ոմն և ոստք ՚իւր, ոմն և արմկունք իւր.
Ոմն և ճիրանք իւր, ոմն և մատունք իւր.
Ոմն և խլրամունք իւր, ոմն և զօրութիւնք իւր…
Բան Ջ., էջ 15–16

Մեղքի հետևանքների այս սոսկումն իսկապես խորտակում, շախշախում է նրան։ Այդ մեծ թվարկությունը հենց, որի մի փոքր մասը միայն բերվեց վերևում, ըստինքյան խորտակող է և սարսռալից, մարդ շնչասպառ է լինում կարդալիս, կարծես, մեղքերի ճնշումից։ Նրանք անչափ և անսահման են և նրանց ծնունդն և հետևանքն ավելի ևս զարհուրելի։ Նրա երևակայությունն ստեղծում է միշտ նորանոր մեղանչական ահարկու դրություններ, որոնք հալածում են նրան։ Ւր միստիկական ձդտման մեջ նա մի րոպե հոգու անդորրություն չունի, միշտ տոչորվում է խռովահույզ վիճակով, որովհետև միշտ զգում է և նույնիսկ տեսնում է, որ սատանան, հեշտածին մեղքի ստեղծողն, իր բյուրավոր լեգեոններով, աներևույթ կանգնած է միշտ նրամոտ։ Բանսարկուն իր ձեռքին ունի նետ ու սլաքներ, որոնցով գաղտնի վիրավորում ու խոցում է Նրան, կամ իբրև ընդդիմարտ կապով րա դիմելով պատերազմ է հանում, կամ սատակման ու մահու կապով փակում է, կամ ձգում տղմասիկ գրի մեջ, վհի ու զնդանի մեջ, մեղքի երկաթներով շղթայելով։ Երբեմն նա՝ իբրև խարող հաճոլթյուևներ է բերում ու մեղքի մուրհակներ առնում մարդուց և որմժանօք յուռթից» կախարդել խորամանկում, կամ բանաստեղծի 2"ւրջը մառախուղով պատում, որի մեջ նա դեպի կորուստն է ընթանում, կամ դիվական տենդ ու ջերմ բերում .մարդուս, մահացու ՛թույն լցնում նրա մեջ։ Նա մերթ մարդու համար - 596 ֊