Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աստուծու և մարդու այս տարրերության պատճաոն ինքը մարդն է իր ազատ կամքով, թե չէ՝ աստված միայն էությամբ բարի է և մարդուս միայն լավ է ստեղծել, և ինքը մարդն է իր ազատ կամքով ընկել (Բան ԽԶ. ևլն)։ Մարդուն մնում է՝ ընկած դրությունից բարձրանալու համար՝ ապաշխարել և հույսը դնել աստուծու բարության ու գթության և ամենակարողության վրա։

Աստուա՛ծ բարերար, հզոր, ահաւոր.
Հա՛յրդ բարի ողորմութեանգ շնորհի,
Որոյ անունդ իսկ Մեծիդ
Զգթութիւն և զընտանութիւն աւետարանէ.,,
Թէպէտ և քո՛ իրեն պարդևք և քո՛ ողորմութիւնք,
Այլ ոչ ի պարգևսն ես այնքան հռչակեալ,
Որքտն յողորմութեանն։

Բան ԺԳ., էջ 29

Հա՛ն զիս ի բանտէս, արձակեա՛ ի կապանտցս.
Զե՛րծ ի շղթայիցս, փրկետ՛ ի խեղդմանէս.
Ազաաեա՛ ի տադնապէս, քակտեա՛ ի յնրկաթիցս,
Լո՛ յծ ի պաշարմանցս, արտաքսեա՛ յերկմտոլթեանցս.
Սփոփեա՛ ի տխրոլթեանցս, հանգո՛ ի նեղութեանցս,
Փարատեա՛ ի վշտացս, հանդարտնա՛ ի խռովութեանցս,
Ապաքինեա՛ ի լալուս, մերժեա՛ ի հեծութեանցս.
Հեռացո՛ ի յոզբոցս, կազդուրեա՛ ի կականմանցս,
Աստուած ողորմութեան,
Եւ պարգևատո՛ւ քազյցրութեան,
Մի՛ զդրալեալս արեամբ հզօրիդ
Անտես արարեալ ընդ վայր կորուսաներ.
կանգնեա՛ զհասեալս լափն մահու՝
ի բազմավտանգ հիւանդութենէս։
Բան ձԳ., էլ 231 և հան.

Բայց զարհուրելին այն է, որ այդ բարերար, ողորմած աստվածն ապաշխարողի բազմատեսակ և ՛բյուրավոր աղերսանքների և հարցումների դիմաց մի անտարբեր ու խոր լռություն է պահում և երբեք չի հայտնում, թե նա արդյոք այս հեծեծանքներից հետո պիտի փրկվի՞, թե՞ ոչ։ Երբեք չի բացվում «այն աշխարհի» թանձր վարագույրը: Բանաստեղծն այս անորոշության առաջ տանջվում է, նրա սիրտը նվազում է՝ ցանկանալով իմանալ, թե արդյոք աստված պիտի հիշե՞ իր բարերարությունը.

Անտեսեսցե՞ս զգթասիրելդ, խնամո՛ղ.
Այլայլեսցե"ս զմարդասիրելդ, անփոփո՛խ.
Նահանջեսցե՞ս զկենագործելդ, անվախճա՛ն…