Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զտանջարանսն բազմապատիկս
Անձամբ անձին աստէն իսկ պատրաստեցի,
Զիա՞րդ մխիթարեցայց համառօտեալս յուսոյ
Զի եթէ ղօրքն լուսոյ՝ դասուք արդարոցն,
Որ փառաւորեալքն են երանութեամր, սարսեն գողալով,–
Ոչ բաւեն բերել զահաւոր տեսիլ
Երեսաց մեծ դատաստանին,
Ես՝ եղկելիս, աւանդակորոյս,
Սատակման որդիս, ուր երևեցայց,
Որ ոչ միայն չեմ պսակելոց.
Այլ և պատուհասն իմ անտանելի,
Եւ կորուստն անսպառելի։

                    Բան ՀԹ. էջ 111 և Հտն.

Եվ նա տեսնում է դժոխքը, կորստյան խորխորատը, ուր «Հրեղէն են՛ գետքն, անանցանելի վտակքն, թանձրամած խաւարն, և արտաքոյ այցելութեան մառախուղն, ապականութեան է գուրն, և մջտնջենաւոր է տագնապն, ամենադրալ տարտարոսն, և անզերծ սաոնամանիքն»,—անտանելի պատուհասների, մի դառն, դժնդակ օթևանի տեղ մեղավորների՛ համար, որդներով ու գարշահոտությամբ լի մի անել արգելարան, մի՛ անփախչելի որոգայթ։ Այնտեղ պատիժները համեմատ են գործած մեղքերին.

Զի ոչ ջերմն սիրով առ ընկերին կարիս մատուցայ՝
Յիրաւի ի նախնումն վտանգին տագնապեալ սառնում։
Եւ զի ոչ զցանկականն խրոխտականոթիւն սանձեցի՝
Յարժանի կրեմ եղկելիս զանզովանալի ղկիզումն։
Եւ քանզի ոչ սիրեցի զլուսոյդ աւետիս.
Արդար հատուցմամբ ի մթութիւն ըմրռնողական
Միջին կորստեան վրիպեալ գանդաչեմ։
Եւ զի ոչ խտրեցի զմանունս փոքունցն յանցանաց.
Երբ անվնասակարք վարկանելով,
Պատկանապէս ի խածանողականացն
Զազիրն զեռնոց խթեալ խոցոտիմ։
Եւ զի ոչ ձեռն կարկառի
Առ կիրս վտանգաւորին՝ այց առնել նմին,
Ի դէպ իսկ ըստ գծագրութեան այսր օրինակի
Ապականութեանն գրոյ նուիրեալ մատնիմ։

                             Բան ժԹ., էջ 44

Բանաստեղծին, որ իրեն դատապարտված է տեսնում և դժո՜խքի դոներին, ուրիշ բան չի մնում, բայց եթե խնդրել աստուծուն, որ բավական համարի այս տեսլից կրած տանջանքը և շտապի ազատել իրեն։

- 607 -