Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան-կրոնավորական կյանքի միակ ուրախ ժամանակը եղել է տերունական տոների պայծառ պաշտամունքը, երբ մի կարճ միջոցով գոնե՝ թույլատրվում էր թողնել ողբը և ուրախանալ Քրիստոսի ծննդյան և հարության, համրարձման ու պայծառակերպության տոնի օրերը։ Հետագա ղասերում այդպիսի տոներին նույնիսկ «աբեղաթող» ասածն էր լինում, այսինքն՝ աբեղաներին ազատություն էր շնորհվում ուրախանալու ամրողջ օրը։ նույնիսկ շարականների մեջ երևում է այս տոնական զվարթությունը, և կան շարականներ, որ ունին մինչև անգամ ցնծագին փառաբանական բնավորություն, օրինակ՝ հետևյալը.

Այսօր ցնծան երկինք ի վերուստ ՝
Մեծապայծառ աւետեօք.
Եւ արարածք ամենայն
Զգեցան զհանգերձ փրկութեան։
Այսօր ցնծան մանկունք առագաստի,
Քանզի Քրիստոս յարուցեալ՝
Փարատեաց ըզսուգ և զտըրտմութիւն,
Եւ լուսաւորեաց զաշխարհս։

Այսպիսի ուրախ տոնակատարության ժամանակ ասվելու համար հորինված տաղերն էլ, որ կանոնից դուրս երգվելով՝ պիտի առանձին շուք տային հանդեսին, բնականաբար ունեցել են զվարթ բնավորություն։ Եվ Գր. Նարեկացին իր տաղերով իսկապես այս կարգի շարականների տեսակն է զարգացրել, այնինչ նրա ողբերգությունն, ընդհակառակն, ապաշխարության երգ է և զարգացումն է ապաշխարության հոգևոր երգերի և ընդհանրապես «Ողորմեա» կոչված շարականների։ Դա էլ իրոք այն տխուր ու լալահառաչ հոդևոր երգերի կատարելատիպն է, միայն ինքնահատուկ ձևով։ Այս բանաստեղծի անունով երևան եկած տաղերի մեծ մասը, սակայն, առանձին գրական արժեք չունին։

14. Վերածնության շունչը։— Գր․ Նարեկացու մի քանի տաղերի մեջ առաջին անգամ գտնում ենք մեր գրականության մի բանաստեղծական տեսակը, որի մեջ հեղինակը սիրո և բնության, դարնան և կանացի գեղեցկության երգն է երգում, միայն թե այդ սերը չունի ոչինչ նյութական, ֆիզիկական, դա երկնային սերն է, ուղղված աո Աստվածածինը։ Բայց և այնպես այս հոգևոր բանաստեղծությունն իր ձևով արդեն խիստ տարբերվում է շարականների տեսակից։ Ս․ Գրքի նմանողությունն և մեկնաբանական ու դավանաբանական ազդեցությունն արդեն ետ են մղված։ Բանաստեղծն, ընդհակառակն, ոչ միայն տաղաչափության, այլև արտահայտության ձևերով ազդվում է աշխարհիկ ուրախության և սիրո տաղերից, որոնք այդ ժամանակ շատ զարգացած են եղել մեր ֆեոդալների և քաղաքացիների մեջ։ Բանաստեղծությունն այլևս սառն ու անկենդանբհղացում չէ սովորական ձևերով, այլ դարձել է անհատական ներշնչում։