Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկնաւոր արքայուհի, Անխառն իբրև զօգ, մաքուր որպէս լոյս, Անշաղախ ըստ նմանութեան Պատկերի արուսեկին բարձրութեան, Գերազանց քան զրնակութիւն Անկոխելին սրբութեանց․..

Այսպես հենց սկզբից մեր բանաստեղծության մեջ, եվրոպացիներից շատ առաջ, կնոջ պատկերը դրվում է մի միստիկական խորհրդավորության մեջ, որին մոտենում է բանաստեղծը մի խորին ակնածությամբ ու հոգևոր հիացումով։ Բանաստեղծն արդարև գուսանական երգերի մեջ փառաբանված երկրավոր սիրո շքեղ պատկերներով է նկարագրում,-և այլապես էլ չէր կարող,-բայց նա այդ բոլորը ծառայեցնում է միայն իր հոգևոր հիացմունքի առարկան զգալի դարձնելու համար։ Եվ որքան նուրբ, ազնիվ ու մաքուր կերպով, միաժամանակ և վառ արտահայտություններով է նա այդ անում և պայծառ գծագրում մի կնոջ իդեալական՛ պատկեր, որ այնուհետև իշխում է մեր հին բանաստեղծության, մեր սիրո երգի մեջ։ Այս արդեն նշան էր, որ բանաստեղծությունը փոխվում էր։– Ս, կույսի նկարագրից հետո անցնում է «մանկան» կամ փեսայի գովեստին նմանությամբ Երդոց Երգի (որ իսկապես մի սիրո երգ է, այլաբանությամբ մեկնաբանված Քրիստոսի և ՛եկեղեցու վրա)։ Եվ վերջապես «Յայտնութեան» տաղի մեջ, որ «Ծննդեան» տաղի շարունակությունն է, ավետիս է տալիս տիեզերքին Քրիստոսի ծննդյան և մկրտության համար։ Բնության սիրահար բանաստեղծը չի մոռանում իսկական ժոզովրդական ձևով ավետիս տալ նաև ծառերին ու ծաղիկներին, ջրերին ու լեռներին, և տեսեք, թե ինչպես մի քանի բառերով մանրամասն նկարել գիտե բույսերի ու ջրերի շարժումը.

Աւետիս ծառոց ծաղկանց, Բողբոջախիտ խիտասաղարթ. Գոյն գեղեցիկ, պտղինաւէտ Ակնահաճոյ, համ քազցրունակ. Հոտ բուրազուարդ, փունջ խուռներամ, Ծայրից վարդից փթթինազարդ, Թերթ տարածեալ ոսկեճաճանչ, Տերևախիտ կանաչացեալ։

    Աւետիս տայր Ցովհաննէս-

Յորդ աղբերաց, հոյլ վտակաց, Զուր մանուածոյ ծիծաղ ծաւալ.