.դրա համար ոնենք օրինակներ: Այս Ւ տառը հետագայում հ որոշ դեպքերում դարձել Վ հնչյունի նշան։ Մնում են, ուրեմն, Ր, Ռ և Լ, Ղ:
Եթե Մաշտոցն ինքն անձամբ վերլուծել և զանազանել է մեր Ջ, Ս, Ժ, Շ և մեր Բ, Պ, ,Փ. Գ, Կ, թ. Դ, Տ, թ՝. Ջ։ ճ, Տ, &, Ծ։ Ց տառերի արտահայտած հնչյուններն իրենց նուրբ տարբերություններով և նրանց համար հատուկ նշանագրեր է հորինել, նա պիտի կարողանար անշուշտ նույնն անել նաև Ր ու Ռ և Լ ու Ղ տառերի նկատմամբ: Մի հույն գրագիր նույնիսկ դժվար կկարողանար մեր այգ բազմաթիվ բաղաձայնների նուրբ տարբերություններն ըմբռնել, օրինակ՝ մեր ի և Ռ տառերի հնչյունները ջոկել միմյանցից։ Մաշտոցն այգ տառերի գրության նկատմամբ այնքան պիտի դիմեր մի հույն գրագրի, որքան և մյուսների։ «Կրկնաւոր ասածն այդ Ր, Ս, և Լ, Ղ տառերը չեն։
Ի՞նչ է արտահայտված այդ «առանձին» և «կրկնաւոր» կամ «կրկնա֊յարս» բառերով։ — Շատ պարզ բան։ Մեսրոպյան նշանագրության րոլոր 36 տառերն էլ առանձին են, այսինքն ջոկ, մենակ, զատ-զատ են, իրենց հատուկ մեկ աոանձին հնչյոմւով, մեկ տառ մեկ հնչյունի արտահայտություն կամ մեկ առանձին հնչյուն մեկ առանձին տառով արտահայտված։
Բայց կա նաև Ու հնչյունը, որ չունի իր առանձին նշանագիրը, գա արտահայտված է երկու տառի միացումով։ Դա, այդ կրկնատառը, «կրկնաւոր» է, կամ «կրկնայարս (ինչպես կա իբրև վարիանտ), այսինքն՝ երկու տառի «յարումս, կցում, միացում»։ Մաշտոցը Սամոսատում հույն գրագրի ձեռով հորինել, վերջացրել է «Առանձինս նշանագրերի գծագրությանը, նրանց հաստ ու բարակ, կարճ ու երկար մասերը, և առանձին տառերի ձևն ընդհանրապես, գուցե ՛և շատ բան փոխելով Եդեսիայում իր «նշանակածս» նախագծած ձևերից։ Քանի որ ըստ Կորյունի՝ նա «կրկնայարս» կամ «կրկնայարնս էլ հորինել, վերջացրել է այն գրագրի ձեռով, կնշանակի՝ նրա ազդեցությունը եղել է նաև նկատմամբ ՈՒ ձայնավորի «կրկնաւորս» կամ «կրկնայարս», այսինքն երկտառ գրության, որ, ինչպես վերևում ասվեց, կատարվել է հունարենի oy երկտառի հետևողությամբ։ Եվ այդ հասկանալի է։ Մի հույն գրագիր, որ վարժված է եղել հունարենի գրության, ըստ վարժության հենց պիտի ձգտեր պահել տալ հունական գրության ձևերը։ Եվ ՈՒ կրկնավորի նկատմամբ հաջողել է նա, մանավանդ որ Մաշտոցն ինքն էլ հելլենական դպրությանն էր վարժված մանկությունից։
Թ՚ե կրոնակերետ ի՛նչ ,է եղել առանձին տառերի գծագրության նկատմամբ այս «գրիչ» Հռեփանոսի աղգեցությունը, այդ մասին ոչինչ չենք կարող իմանալ։ Ոչինչ որոշ չէ նաև այն մասին, թե հայերեն նշանագրերի ձևերը ազդվա՝ծ են արդյոք Դանիելյան նշանագրերից, կամ որ ազգերի ալփաբետներից կարող են մասամբ փոխառնված կամ ազդված լինել, կամ գուցե գծագրված են ՛ինքնուրույն ձևով։ Այդ մասին կան բացատրություններ ու ենթադրություններ, բայց ես կարևոր չեմ համարում այդ բերել այստեղ։ Նոր այբբեն հորինողն, անշուշտ, պիտի օգտվեր իրեն ծանոթ նշանագրերից։