րում ընդդեմ երկաբնակների, ինչպկս՝ «Մի՛ն որդի և մի նորաբնութիուն դոլ ասեմք», «Մի՛ որդի և մի՛ իւր բնութիուն գոլ ասեմք․․․ և՛ Աստոլաե, համանդամայն և՛ մարդտ» Այս է եղել, ըստ Ղազար Փարպեցու վկայության և՛ իրեն՝ Ղազարի, և՛ Հայոց եկեղեցու դավանանքը բնությունների վերաբերյալ 5-րդ դարի վերջին քառորդին, երբ և կարևոր է համարվել հայերեն թարգմանել Տիմոթեոս Էյուրոսի կամ քէոլղի Հակաճառոթյունը։ Բայց դա խնդրի մի կողմն է։
Ղազար Փարպեցոլ վեպում բերված հատվածի երկրորդ մասի մեջ հիշվում են ա՛յն աղանդավորների անունները, որոնց նզովել է «սուրբ կաթողիկե և առաքելանման եկեղեցին» և մերժել եկեղեցու «ուղղափառ ովստից»։ Արիոս, Ապողինարոս և Նեստոր, սրանք առաջին երեք տիեզերական մողովներով են մերժված։ Բայց Փարպեցին հիշում է և Եվտիքեսին և մանիքեցիների աղանդի հիմնադիր Մանիին։ Որ ըստ Փարպեցո։ Ւ Հայոց ուղղափառ եկեղեցին այն ժամանակներում նզոված է եղել Եվտիքեսին, և այդ անպայման պատմական իրողություն է, կնջանակե՝ Հայոց եկեղեցին 5-րդ դարի վերջի քառորդին արդեն, Ղազարի Թղթի դրվելու ժամանակ, որոշ դիրք բռնած եղել թաղկեդոնի ժողովի պատճառով հուզված խնդիրների նկատմամբ։ Եթե այդպես չլիներ, Ղազարը չէր համարձակվի վերևում հիշված երեք նշանավոր նզովված աղանդադետների հետ մի շարքի մեջ ինքնագլուխ կերպով դնելու Եվտիքեսին, որովհետև, ինչպես ասվեց, նա այդ ամենը դրում է իր ուղղափառությունը ցույց տալու և իրեն արդարացնելու համար, բայց դրանով Ղազարը չէր դառնալ քաղկեդոնական-երկարնակ, ինչպես չի եղել և չէ Հայոց եկեղեցին, որ, ինչպես հետո էլ կտեսնենք, Ղազարի ժամանակից սկսած մինչև օրս էլ նզովել է Եվտիքեսին։ Թաղկեդոնի ժողովից շատ չանցած «միաբնակները եդանդոմ»։ կերպով աշխատում էին Եվտիքականությոլեը հեռու պահել իրենցից, նոքա մինչև անդամ Եվտիքեսին դատապարտում են՝ սկսած Տիմոթեոս էլոլրոսից»։ Այսպես վարվում էին, որովհետև «միաբնակները․․․ ցանկանում էին Եյոլրեդի վարդապետության վրա մնալ»։ Քաղկեդոնականները սովորաբար նույնացնում են եվտիթիանություն և միաբնակություն (մոնոֆիզիտոլթյուՖ), միաբնակները, սակայն, մերժում են եվտիքիանոլթյումը, որովհետև դա ծայրահեղ միարնակությոմ։ Իսկապես ապոլինարյան ուսումը, որ «մարդկային անձնավորությունը միանդամայն ոչնչացած է համարում Քրիստոսի մեջ»,որ և մերժված էր Եոստանդնոլպոլսի տիեզերական ժողովով (381 թվական)։ Եվտիքեսն էլ ընդունում էր Քրիստոսի մեջ մեկ բնություն, բայց մեկ աստվածային բնությունը, «որի մեջ ներծծված է մարդկային բնությունը, ինչպես մի կաթիլ ծովի մեջ»։ Այս պատճառով և միաբնակները, որոնց հետ և Հայոց եկեղեցին, մերժել են եվտիքականոլթյունը։