Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուշադրության պիտի առնել և այն, որ Տիմոթեոսի կարծիքով, — որ նա ուրիշ անգամներ էլ կրկնում է,—երկու րնության վարդապետությունը Նեստորի աղանդի վերականգնումն է։ «Արևելքը միշտ կասկածի մեջ է եղել, թե արդյոք… քաղկեդոնականությունը նեստորականություն չէ՞» [1] և նույնիսկ նեստորականություն էլ համարել են։ Այս կարծիքին եղել են նաև Պարսկաստանի նեստորականներն, ինչպես և հայերը 6-րդ դարի սկիզբներին, անպայման և ավելի առաջ։ Այդ երևում է Բարդեն կաթողիկոսի մոտավորապես 508 թ. «Ի Պարսս առ ուղղափառ» գրած երկրորդ նամակից։ Պարսկաստանի «ուղղափաոները», որոնք դավանակից են եղել հայերին, հայտնում են, թե նեստորականները «ղմարտ պատերազմի նորոդելով»՝ պնդում են իրենց մոլորության վրա՝ «ի ժողովոյն Քաղկեդոնի զօրացեալ»։ Այդ նշանակում է, որ այդ նեստորականները համարել են, թե Քաղկեդոնի ժողովով ընդունվել է նեստորի վարդապետությունը։ Հայոց կաթողիկոսն իր թղթի մեջ գրում է. «Փախչիմք ուրացեալ զի Քաղկեդոնին ստութիւն Նեստորի և այլոցն նմանից, զոր դիտեմք կեղծաւորութեամբ փախուցեալ ի հեթանոսութենէ և ի հրէական մոլորութենէ, և զնոյն խոստովանին զհեթանոսութիւն, միանգամայն և զհրէութիւն»։ Կաթողիկոսի նամակի այս կտորը համարել են երկդիմի։ Բայց ոչ մի երկդիմություն չկա. դա վերաբերում է պարզապես Քաղկեդոնի ժողովին։ «Ստութիւն» բառով անվանվում է նեստորի վարդապետությունը, ինչպես որ Տիմոթեոս Կուղը վերևում բերված հատվածի մեջ երկաբնակության համար գրում է «ստութիւն, այլ ոչ հաւատ»[2]։ Տիմոթեոսն ուրիշ տեղ[3] գրում է. «Նզովեմ զամենայն հերձուածս.., և զի Քաղկեդոնին եղեալ ժողովն»։ Արդ, Բաբգեն կաթողիկոսի Թղթի մեջ գործածված է, Տիմոթեոսից ազդվելով, միևնույն բանաձեը, միայն «ժողով» բառի տեղ դրված է «ստութիւն Նեստորի և այլոց նմանից» և զեղջված է «եղեալ» բայը, ինչպես վարվում են հաճախ[4] «ուրացեալ զի Քաղկեդոնին եղեալ ստութիւն Նեստորի և այլոց նմանից»,—ուրանալով (մերժելով) Նեստորի և այլ նմանների ստությունը, որ եղել է Քաղկեդոնում»։ Այդ նշանակում է, թե Քաղկեդոնում եղած որոշումն ուրիշ բան չէ, բայց եթե Նեստորի սուտ վարդապետությունը, ուստի անմիջապես հրեական մոլորություն է անվանում այդ։ Այսպես և Մ. հորենացին (Գ․, 61) գրում է, թե Նեստորը «հրէական իմացմանց հետևեալ հայհոյեաց…»։

Քաղկեդոնի ժողովի վերաբերմամբ Հայոց կաթողիկոսի բռնած այս դիրքն ունեցել է իր նախապատրաստական շրջանը, սկսած Ղ․ Փարպեցու պատանության շրջանից, և այդ դիրքը պաշտոնապես որոշված է 506

  1. Ե․ Տեր-Մինասյանց, Ընդհ․ եկ․ պատմ․, էջ 336, Ե․ Տեր-Մինասյանց, Հայոց եկեղեցու հարաբերությունները ասորաց եկեղեցիների հետ, Էջմ․, 1908, էջ 77
  2. «Հակաճառութիւն, էջ 160»
  3. Անգ, էջ 330
  4. Օրինակ՝ Խորենացի, Պատմություն Հայոց, Գ․, 23. «Նետիւք խոցոտել զի վերայ պարսպին», որ է՝ «զի վերայ պարսպին եղեալան»։