Այս էջը հաստատված է
Ճամբա իյնամ, ալ երթամ.
Ինչպե՜ս տժգույն եմ, երթամ.
Երթա՞մ, իրա՞վ, ո՞ւր երթամ.
Ինչո՞ւ, ինչո՞ւ դիմել նորեն
Անհուսությանը մենավոր այդ տնակին,
Ուր հուշեր լոկ, օձերու պես, կը բնակին
Չէ, չէ, չերթամ.
Տես, ի՛նչ անդորր գիշեր մ’է որ կը հոսի
Անհունաթյան ճամբաներեն…
Հով մը չկա, հևք մը չկա.
Պառկիմ, մեռնիմ քարի մը վրա…
Տխուր եմ նորեն
— Ինչո՛ւ, չեմ գիտեր —
Հոգվույս մեջ անտեր
Մե՛ծ հողակույտեր
Կարծես կը փորեն…
Պառկած եմ նորեն
— Ինչո՛ւ, չեմ գիտեր —
Հոգվույս մեջ անտեր
Թունավոր նետեր
Կարծես կը պարեն…
Ու ձեռք մը սառե
— Ինչո՛ւ, չեմ գիտեր —
Հոգվույս մեջ անտեր
Հին, թաղված վիշտեր
Նորեն կը քրքրե…
Ու նորեն կ’այրե
— Ինչո՛ւ, չեմ գիտեր —
Հոգվույս մեջ անտեր
Հավատքներըս ծեր
Այդ Ձեռքը սառե…
Ու թշվառորեն
Ես կուլա՛մ նորեն…