Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏՐՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐ


ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ


Դեռ կը հևամ,
Դեռ մահամերձ վարդերու պես տժգույն եմ.
Հոգիիս մեջ, դեռ գիշերը Տառապանքին
Հսկա բուի իր թևերը կը փռե...
Բայց արդեն իսկ կապույտ լեռնե՜րն են ահա,
Զոր երազեր եմ երկար.
Կապույտ լեռնե՜րն, ու իրենց վես կողերն ի վեր
Լռությունը անրջական՝
Որուն համար արցունք թափեր եմ երկար,
Երբ պատանի հոգիս մինակ կը մնար,
Մութ գիշերներ, աստղերուն տակ...

Մատներըս դեռ կ’արյունին.
Ի՜նչ դժվարին վերելք էր այս,
Ապառաժե ապառաժ,
Վիշտերու բեռը ուսիս…
Եվ ահա մութ, կապույտ լեռնե՜րն են իրավ,
Շքեղ՝ ինչպես մերկ հոգին,
Թեև տժգույն ու հեռավոր տակավին...
Գիշեր չեղած՝
Ինչպե՞ս նայիլ ամբավին...

Բայց, այս հուզո՜ւմը հստակ.
Ա՜հ, կարծես թե,
Այս խորտակված կուրծքիս տակ,
Տրտմության հին աղբյուրն է որ,