Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
<ԱԶԱՏՈԻԹՅՈՒՆ>

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել,
5 Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ
10 Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել
15 Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել:

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բաց վերան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
20 Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությու՜ն, ,դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

25 «Ազատությո՞ւն»,ինձ կրկնեց
ճակատագիրը վերևից.
«Ազատությա՞ն դու զինվոր


110