Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կամիս գրվիլ այս օրից։
Ո՛հ, փշոտ է հանապարհդ,
30 Քեզ շատ փորձանք կըսպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհր խիստ նեղ է»։

«Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գլխին
35 Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
40 Անդադար. ազատությո՜ւն»։