Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

      Սրտացելոյն
30 Վառեն զճակատ և հնչէ
      Եղբորորդւոյն
Քնար, ՚ւ աղաւնեակն զի՜ մնչէ…
      Եւ ի թաւուտս
Սաղարթախիտս պարտիզկան
35 Ընդ առաւօտս
Կանխեն ամոլք միաբան.
      «Ո՞ պատմեսցէ
Զորոց սիրոյն հանեն ձօն»...
      −Մի՛ մեղիցէ
40 Նոցա՝ անսէրն անկրօն։


Բ

ԱՆՑՔ

  Ընդ լերինս Ալպեան սահեալ
Անցանեմ ի Գաղղիա․
Ցրտահար և տուայտեալ
Անփառագեղ՝ գամ, գոնեայ,
5 Եւ ծխին յոտն լերին
Մեքենայք որ և սուլեն,
Ուղևորք խուժին, խռնին
Ի կառս կառս, և ճեպեն։

  Ի Փարի՜զ, ո՛հ, ի Փարի՜զ,
10 Յազատութեանն յորորան,
Ի սո՜ւրբ սիրոյ հայրենիս՝
Ուր պա՜ր յաւէրժ և խրախճան,
Ընդ քարշ տանիմ զոսկերս իմ՝
Մազապուր խզեալ զկապանս,
15 Հանգուցանել յաղքատին
Ի մերայոց օթևան։
Tiens! կացեալ առ դուրս տան
Ձայնէ առ իս նուիրակ,
Եւ ես, յանդէտս ի մթան,
20 Կտրեմ զուղին խոտորնակ...


134