Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարկեցան և ժանտից
Բերանք, լեզուք թունալից
Մինչ ընդ սրբոյն Ներսիսի
20 Տօնեցաք զԳրիգորի։

      Եւ դաշնակն[1] հրաշաձայն
      Յաներևոյթս սրովբէից
      Օրհներգուաց երդակից
      Գտաւ Քեզ յերեքսրբեանն։

25 Հայեա՛ց, Տէ՛ր, ի ծառայս,
Եւ մի՛ յիշեր զանուղղայս,
Աջ Քո լիցի ի նոսա,
Այլ ի չարէն զիս փրկեա՜,

      Զորդի Քո աղախնոյ,
30 Ում սիրտ ետուր սիրալիր
      Եւ զսուրբ խաչ ի կիր
      Զնշան Որդւոյ մարդոյ։


Դ

ՏԵՂԻ ՏԱՆ ՏԽՐՈԻԹԻԻՆՔ

   Ընդ վարսագեղ ծառով նստեալ հառաչէր,
Այն ինչ տակաւ տիւն զգիջեր հալածէր,
Եւ թռչնակաց հոյլք համակեալ ի գեղգեղս՝
Բիւր դայլայլիկս յօրինէին քաջհամեղս.
5 «Ել զի՞ է քեզ, ասեմ ցկոյսն, համակիլ
Ցանգ ի թախիծ, և ուստի՞ քեզ վարակիլ
Ցախտ անծանոթ, յորմէ կայիր ցարդ անփորձ,
Մի՛ թշնամի՞ Աստուած ի քեզ զայդ ելոյց»։
   Զայս առ կոյսն, և զնորա իրանաւ
10 Պարապատեալ թաւալիմք առ վարդենեաւ
Ի դալարիս, յոր երկինք դեռ ցօղէին.

136

  1. Յայսմ և ի սոյն միայն ներեմք մեզ, և այն ոչ անխորհրդաբար, որպէս թե կամեցեալ ասել «քոյդ զքեզ», կիրառութիւն բառիդ ըստ այդմ առման, զոր այլուր մերժեմք իսպառ որպէս կամամտածական բռնազբօսութիւն լեզուիս