Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոստացհլ էին տալ Մանուշակը այս մարդուն, որ մի փորր կարողության տեր վաճառական մարդ էր։

Մանուշակը սիրում էր... Նորա հոգու առջև մի խելքի և հարստության, սերի և մարդավարության իրագործված գաղափար էր Շահումյանց Գեորգը. նա ամենայն օր մտածում էր նորա վերա և շատ անգամ երկու արտասուքի կաթիլներ գիծ քարշելով նորա թավիշյա երեսի վերայից, գլորվում էին նորա կարի վերա. նա երևակայում էր ամուսնության այն թշվառությունները, որ պիտո է հառաջանային միջումը սեր և հոժարություն չլինելուց։ Մկրտիչը սեր ասացյալ ինչ եղածը չգիտեր. պատճառ, դորա համար հարկավոր է քնքուշ սիրտ. նա պսակվում էր Մանուշակի հետ, տեսանելով, որ նա գեղեցիկ է, բայց առանց ամենևին մի հոգեկան ձգտողության, իսկ Մանուշակը ոչ թե միայն չէր սիրում, այլև արհամարհում էր նորան յուր մտքումը և ուխտ էր դրել, եթե նորա ծնողքը հարկադրելու լինեին, Դոնը ընկնիլ խեղդվիլ, քան թե այսպիսի մարդու կին դառնալ։

Նա շատ անգամ երեկոները յուր ննջարանի մեջ ծունկ չոքած Աստվածածնի պատկերի տակ, աղաչում էր նորան և խնդրում էր նորա պաշտպանությունը. նա ասում էր. «Տիրածի՛ն, ես չեմ կարող ընդդիմանալ ծնողքիս կամքին. այո, և օգուտ ևս չունիմ ընդդիմանալուց. զոհ պիտո է լինիմ այս քաղաքի բարբարոսական սովորությանը, եթե դու չփրկես ինձ»։ Այս էր նորա ամենօրյա աղոթքը, որ հետո մի փոքր լալով հանդարտեցնում էր հոգին, և այնպես տխուր զգացմունքներով գնում էր անկողին։

Ճշմարիտ է, հույս ուներ Շահումյանց Գեորգի—յուր սիրականի վերա, որ քանի անգամ գրել էր նորան անստորագիր նամակով, թե սա հոգս չառնե, թե նա ինքը գտանելու է մի այնպիսի հնար, որ կարող էր միավորել այս երկու սիրահարքը օրհնության պսակի կապով։ Բայց այդ դեռևս չոր հույս էր։

III

Այն, որ չգիտեր Մանուշակը, թե ի՞նչ էր մոր խոսակցությունը Աղվանյանց Մկրտչի հետ, չարչարում էր նորան, բայց մի բնական ազդեցությամբ հասկանալով, որ բանը յուր վերա է առավել և առավել զայրանում էր նորա սրտի ցավը։

Մանուշակը Աղվանյանց Մկրտչի երկչոտութենով ներս մտանելուց

12-162

177