Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նվիրական արոտը[1], նստում է սայլը և գնում են... Գնում են, բայց արդեն դուրս են գալիս քաղաքից, դայեկը հարցանում է, թե ո՞ւր էին տանում յուրյան կամ որի՞ տուն. պատասխանում են, թե փույթ չէ նորան և թե նա ստանալու էր յուր կրկին վարձը։

Վերջապես հասանում են քաղաքից դուրս, մի ավեր ջաղացի մոտ, ուր երկու մեծ ուռիների տակ տեսանում է դայեկը շատ ճրագներ բազմություն, սեղանի պատրաստություն, երաժիշտներ. բայց ձայն, աղաղակ, ամենևին։

Տեսանում է մի գեղեցիկ կին, պառկած փափուկ փետրալից անկողնի վերա, ծննդական ցավի մեջ։

Սորան տեսանելով, ծննդականի շրջակա բազմությունը ճեղքվում է իսկույն, դայեկին ճանապարհ տալու համար։ Մոտ է գալիս դայեկը և տեսանում է, որ մի քանի վայրկյան ժամ տնակ կա մինչև երեխայի ծնանելը, խնդրում է մի ջրով լցած աման. բերում են նորան մի արծաթի ոսկեզօծ աման, ջրով լիք։ Դայեկը ձգում է նորա մեջ արոտը և նայելով նորան ավետիք է տալիս, թե ծնանելու զավակը արու էր։

Իսկույն մի ուրախացուցիչ էլեկտրականություն անցանում է բոլոր հանդիսականների մեջ, և սկսում են նոքա մինը մյուսի

14—162

209
  1. Այս արոտը Նախիջևանում դայեկները ստանում են Երուսաղեմից։ Մի ավանդություն կա նոցա մեջ այս արոտի վերա, որ պատճառ տվեց մեզ նվիրական անուն տալ նորան։ Որպես թե Աստվածածինը, Բեդլեհեմի մոտ ծննդական ցավով շատ տանջվելով ձեռքը ձգել է դեպի արոտները և ցավի սաստկությունից սեղմել է նորանց, և թե այս այն արոտիցն է, որ ընկել էր նորա ձեռքի տակ։ Եվ այս օրից այս արոտը սկսել է բուսանիլ այնպես, որպես թե սեղմված էր ձեռքով։ Դայեկների և առհասարակ նախիջևանցի կին մարդերի հավատալով, այս արոտը գուշակական զորություն ունի իմանալու, արդյոք ծնանելի մանուկը արո՞ւ էր թե էգ: Հետևյալ կերպով կատարվում է այս գուշակության արարողությունը, մի ամանով ջրի մեջ ձգում են այս արոտը, եթե ծնանելին արու է, նա ևս առավել կկաշկանդվի. իսկ եթե էգ, կբանա թերթերը: Արոտը ինքը բավական չոր բան է, գույնը անորոշ, գորշի և մուգ կանաչի մեջ: Երեխա էի, երբ տեսած եմ այս արոտը, և շատ տարիներ են անցած նորանից հետո այս պատճառով չեմ կարող անվանեք արոտը և բացահայտնել, թե բուսականների որ կարգին է պատկանում։