Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի հատ է Նախիջևանում Թյությունճի-Օղլու, շատ չկա․ նորա Մանուշակ դստեր հետ ամուսնացավ, և ահա նոցա որդին է մկրտելին։

Պարոն Մկրտիչը գունաթափվեց և առանց հրաժարական ողջունի բաժանվեց քահանայից։ Քահանան չկարողացավ հասկանալ նորա այս շփոթության պատճառը։