— Ի՛նչ ազդեցություն պիտի գործե. նա չէ կարող ընդունել դորան, որպես բուն հայկական ազգային երգ։
— Ի՛նչ պատճառով։
— Այն պատճառով, որ տաղի բովանդակությունը նա չէ կարող հասկանալ, ըստ որում չգիտե հայերեն.[1] միակ տպավորություն, որ պիտի գործեր նորա վերա, այդ էր տաղի երաժշտությունը — եղանակը, բայց դուք, ինչպես ես, գիտե՛ք, որ նորա եղանակը հայկական չէ։ Անտարակույս, նա ցանկացած էր լսել մի այնպիսի երաժշտություն, որից կարող էր մի գաղափար ծնուցանել յուր մեջ հայոց ազգի երաժշտական ճաշակի կամ հասկացողության վերա. բայց բանը այս է, որ մեք ամենևին չունինք երաժշտություն։
— Ապա հնուց մնացած տաղե՞րը և խաղե՞րը։
— Նոցա եղանակների մեծ մասը թուրքից է առած. մյուսերը, նայելով թե ժողովուրդը ինչ ազգերի մեջ բնակվել էր, ուրիշներից։ Ես, ման գալով շատ հայաբնակ տեղեր, շատ աշխատել եմ, որ բուն հայկական մի բան կարողանամ լսել, բայց այդ բանը մինչ այժմ էլ չի հաջողվել ինձ։
— Եկեղեցական երգերի կամ շարականների մասին ի՛նչ է ձեր կարծիքը։
— Նոցա բոլորի արմատական բնավորությունը բյուզանդական է, որ եթե այժմ, մի փոքր դուրս ևս եկել է բյուզանդական ճշդութենից, այդ պատահել է բոլորովին ակամա։ Պատճառ, երգեցողության դպրոց չլինելով, ամեն մարդ յուր կարողացածի կամ յուր հասկացողության պես երգելով, փոքր ի շատե հեռացել են այդ եղանակները հունական գաղափարից, թեև կան նույնպես մի քանի ձայներ, որ մինչև այժմ հարազատ են հունականին, զորօրինակ երկրորդ ձայնը:
— Մի՛թե հայերը չունե՞ին հառաջուց կրոնական երգեցողությունք։
- ↑ Ի՛նչ կա հայերի դպրության մեջ, որ օտարազգին ցանկանա հայոց լեզուն ուսանել։ Մի չար բաղդով հայկական մատենագրությունը, այս րոպեիս, չէ կարող հայերին ևս ծառայել, որպես կամուրջ լուսավորության, թեև հայերը չկամին այս բանի վերա մտածել, չկամին վաստակել մի պարծանք, հայկական խոպան և անշեն անապատը մշակելով—հայկական դպրության մեջ ուղ և ծուծ դնելով, որ ազգի զավակը կարողանար յուր իմացական քաղցը կշտացնել յուր հատուկ ազգային հացով: