Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄՏԱԾՈԻԹՅՈԻՆ

Ա՜խ, փոքրոգի մարդ հողածին, ա՜խ, խաղալիք կրքերի,
Ինչպես տերև ծառի վերան, ենթակա ես հողմերի,
Արշալուսո եթե քաղցրիկ ցողը քեզի փաղաքշեց,
Մյուս օրն ահա արևի տակ քո երեսը պերճ փայլեց։
5 Թե երկինքը քեզ ամլացավ, մրրիկը քեզ եկավ հյուր,
Փոխվեցավ շուտ սիրուն դեմքդ, չկա հանգիստ քեզ և դյուր,
Ուղևորը ղեկը ձեռին եթե արթուն կընավե,
Ծովի կատղած բյուր ալիքը նորա համար ոչինչ է։
Նա գիտե, որ սովորաբար փոթորիկի քամակից
19 Դուրս է գալիս երկնից դշխույն խավար ամպերի տակից.
Ղեկավարը ժիր յուր գործին՝ շատ է տեսել ալիքներ,
Նորա նավի առագաստը շատ են ուռցրել գիժ հողմեր։
Բայց անվտանգ, հաստատ հուսով շատ անգամ նա յուր կյանքում
Ձգեց խարիսխ ու կանգնեցավ հանդարտ նավահանգստում։
15 Ծովեզերքից կնատ մարդիկ տեսնելով այս վտանգը,
Գուշակեցին բազում անգամ անշուշտ նավի կորուստը.
Սովոր են միշտ այնպիսիքը ցամաք հողի երեսին
Քնել հանգիստ՝ գլուխը դրած սիրուն կուսի ծունկերին։
Նոցա համար անծանոթ է փոթորիկի օգուտը,
20 Չգիտեն, թե կայծակները միշտ մաքրում են մեր օդը,
Չգիտեն որ անչափ քաղցր է մրրկից հետ զեփյուռը,
Խավար օրով հայտնըվում է մեզ արևի պատիվը։
Չէ մարդ, թե միշտ գիտե հանգիստ՝ բաղդը յուր մոտ հյուր ու
Վա՜յ, եթե մին հանդիպեցավ նա կատաղի մրրկի,
Գնաց, շիջավ այնուհետև՝ նորա հույսը ու կյանքը,
Բայց ով սովոր էր վտանգի, չի պղտորի և սիրտը։

35