Արուսյակի վրայով,
ՈՒմ՝ կիրք վառող լեռն ի վար
Զառիվայրի գաղտնաթով
Թավուտներն են գգվում հար,
Սահում են լուռ շոշափող
Մատները մեր հրեշտակի՝
Շրթունքները ծրարող
Շուրջը կայտառ ուռուցքի։
Հավերժական հարսերի
Շրթունքներից նրբանուրբ
Գեղեցկության պանծալի
Ապրշումե քողը սուրբ
Շղարշում է լավ ձգված
Մուտքը հեշտին խորանի,
Որ կույսերի ամոթխած՝
Մունետիկն է պարծանքի։
«Հիմե՜ն, ով կույս տենչավառ,
Պահելով դու միշտ անխախտ՝
Հրեշտակիս կյանքը ա՛ռ,
Կամ փակ այգիդ այդ դրախտ —
Ուրիշներին դժվարանց՝
Թույլ տուր ինձի բանալ դու
Եվ գլուխըս վեր բռնած՝
Թաքստոցը մտնելու։
Ի՛նձ վրա, կույս, դու ցողիր
Կուսությունըդ անարատ,
Սանիրայիդ կենսաձիր
Քո հեղեղը հորդառատ
Այն ինձ համար թալիսման
Ու կենսաղբյուր թող լինի,
Դևի համար՝ լառնության
Բաժակ—մահու թույնով լի՛՛...» . . . . . . . . . . . . . . .
Եվ խաղողը տրորողն
Այն տաճարի բաց մուտքում
Իր շորերը թաթախելով
Նվիրական բոսորում՝
Հպարտանում է, ցնծում
Իբրև փեսան նորհարսի,
Իսկ դևը դառն հեծեծում
Հեռու կանգնած մեկուսի: