Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ կիզիչ կայծը ջերմին
Դնում կրծքին... Եվ ահա՛,
Ծխում է մորթը իսկույն
Եվ այրըվում սիրտն անփորձ,
Բարձրանո՛ւմ է գույնզգույն՝
Երկինքն ի վեր ծուխն ու բոց:
Շուրջ՝ կենդանիքն այն ամեն
Կրակի տեսքից խրանելով,
Մասն են առնում—ասում են —
Սիրո հրից հոգեթով.
Եվ ամոքները զույգ-զույգ
Կրքով վառված, խայտ ի խայտ
Փախչում վայրեր դեպ ծածուկ,
Թե ինչո՞ւ...– չի՛ ասվում այդ:
Այն, ինչ պիտի կատարվեր՝
Գիտակ եղավ սերովբեն.
«Արդ շտապիր նավարկել,
Ո՛վ տեր Ադամ, հմտորեն,
Զի սրտերին առագաստ
Լցրեց սիրո բոց–մրրիկ,
Կըդիմանա՞ բոցին սաստ
Արդյոք մակույկըդ փոքրիկ»։
Արդ, այսպես էր սերովբեն
Կշռադատում և խոսում,
Մինչ Ադամը քնի մեջ՝
Ո՛չ զգում էր, ո՛չ լսում:

Բ



. . . . . . . . . . . . . the elements

So mixd in him that Nature might stand up
And say to all the world, ,,This was a man“!

Shakespeare, Julius Caesar, Act V, Sc. 5


Չըձգձգենք որպեսզի
Պատմությունն այս չափածո
— Ինչո՞ւ խոսել ավելորդ —
Ուստի պատմենք կարճառոտ։
Մարդը հենց որ սեր զգաց,
Գոչեց. «Մեռնո՛ւմ եմ, աստվա՛ծ,
Չունե՜մ ընկեր կաթոգին».
Տերը տվավ նրան կին.
Իսկ թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս,—
Չի՞ սովրեցրել Գիրքը քեզ,


411