Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՖԻԶԻԿԱՅԻ ՔՆՆՈԻԹՅՈԻՆ

Նվեր Անանիա Սուլթանշահի


Հասավ մեզ ուրախություն'
Ֆիզիկայի քննություն,
Շուտով գնանք մենք ատյան,
Ֆիզիկից տալ պատասխան։

5 Ով մեզանից չգիտե,
Չգնալ լավ կարող է,
Այդ այնպես մի թույլ մեղք է,
Որ հանցանքի կարգում չէ։

Թե չեն նստել գլխումդ
10 Ցոլացմունքը շողերին։
Ուսիր գոնե հոսանքը,
Ինչ որ գտավ Գալվանին։

Թե ջրերի կամ օդի
Ծանրությունը չգիտես,
15 Իմացի՛ր, որ ջոկ֊ջոկ տեղ
Նոքա կշռում են պես֊պես։

Թե մոռացար բևեռը,
Միտքդ բեր այրած գոտին.
Կամ ուժաչափ գործիքը,
20 Դինամոմետր երկաթին։

Բայց թե պրծանք այս անգամ
Գոնե՛ կոտրած երեքով,
Այլ հավիտյան չենք տեսնիլ
Հայլին յուրյան ֆոկուսով։

42