են, ավելի կամ պակաս չափով, այդ հանդիմանությանն արժանանալ: Հայտնի է, որ մի ամբողջ շարք ստեղծագործություններ այս շրջանից (և ոչ միայն այս շրջանից), գործեր, որոնք հաստատուն տեղ են բռնել մեր դրականության պատմության մեջ, թարգմանություններ են: Եվ այդ զարմանալի չէ բնավ։ Հասարակական և հոգևոր կյանքի կազմավորման այդ ժամանակամիջոցում դրական այնպիսի երևույթներ, ինչպիսիք են նմանությամբ գրելը, որևէ աղբյուր կամ հեղինակ լայնորեն օգտագործելը, նրանց փոխադրելը՝ առանց անվան հիշատակության, սովորական մի բան էր, դա տաղանդի պակասության հայտարար չէր համարվում, չէր դիտվում որպես բանագողություն այս բառի արդիական իմաստով, հետևաբար և չէր դատապարտվում։ Ոչ էլ սա զուտ հայկական իրականության, նրա հետամնացության արդյունք կարող է համարվել։
Սակայն անկախ դրանից էլ Նալբանդյանի նկատմամբ նման մեղադրանք չէր կարելի առաջադրել։ Բանն այն է, որ այն ժամանակ թարգմանություն տերմինին յուրահատուկ առում և իմաստ է տրվել. թարգմանիչը կաշկանդված չի զգացել իրեն հեղինակի բանեցրած չափի, ստեղծած պատկերների, մակդիրների ու փոխաբերությունների և, նույնիսկ, կառուցվածքի. շրջանակում։ Մեր լուսավորիչ գրողների համար օրվա հրատապ պահանջն էր ոչ թե հարազատ, ճշմարիտ թարգմանություն տալ, պահպանելով հեղինակի ոգին ու կոլորիտը, տողն ու չափը, այլ գործը հարմարեցնել նոր միջավայրին, այսպես ասած՝ հայացնել։ Որովհետև ավելի զբաղեցրել և հետաքրքրել է այն, թե կարդալու ինչ նյութ է տրվում ընթերցողին ու լսողին, քան այն, թե ով է տվողը։ Այսպիսով, թարգմանիչն իր իրավունքներով հեղինակին հավասար էր համարվում, մի տեսակ՝ հարակից հեղինակ։
Այս տեսակետից Նալբանդյանի բանաստեղծությունները կարելի է բաժանել երեք խմբի, անվերապահորեն ինքնուրույն գործեր, փոխադրություններ և թարգմանություններ։
Թարգմանությունների խմբին պատկանող բանաստեղծություններից են, օրինակ, Բերանժեի «Վայր ընկնող աստղերը», «Աղքատ կինը» և «Մեծ մայրը», որ Նալբանդյանը թարգմանել է, առաջինը հավանորեն Կուրոչկինի կատարած ռուսերեն թարգմանությունից և երկրորդը՝ Լենսկու փոխադրությունից։ Համոզվելու համար, որ նույնիսկ այս գործերը հարազատ թարգմանություններ չեն, բավական է ծանոթանալ դրանց, որ տվյալ դեպքում բնագրի դեր են կատարում, քանի որ դժվար է ասել, թե նա այդ ժամանակ ի վիճակի է եղել օգտվելու ֆրանսերենից կամ ձեռքի տակ ունեցել է Բերանժեն՝ ֆրանսերեն լեզվով։ Արդ, ի՞նչ ենք տեսնում։ Նալբանդյանը ոչ միայն փոփոխել է դրանց չափը, ավելացրել տների և տողերի քանակը, այլև փոփոխություն է կատարել բովանդակության տեսակետից, հին ոճով ասած՝ յուրաղնացրել է, ազատ է զգացել իրեն այնպես, ինչպես կզգար, եթե իրենը լիներ նաև մտահղացումը։ Նույնը կարելի է ասել նաև Բենեդիկտովի «Առօրյա աշխարհի», Պուշկինի «Չերքեզի երգի», Լերմոնտովի «Մարգարեի», «Պալեստինու ոստի» և «Վեճի» մասին։
Փոխադրության իսկական նմուշ է Հայնեի «Երազը»։ Նալբանդյանն այն կատարել է ռուսերենից, Մ. Միխայլովի թարգմանությունից: Որ նա միանգամայն ազատ է զգացել իրեն, երևում է այն բանից, որ նրա մոտ այս գործը 20 տողով ավելի է։ Այդ Հինգ տունը պատկանում է Նալբանդյանի գրչին։ Այսնեղ մեզ,
424