Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

11 Սոկոլնիկի— սոճու դարավոր անտառ Մոսկվայի հյուսիս-արևելյան մասում: Այժմ մտնում է մայրաքաղաքի տարածքի մեջ։

ՎԵՑԵՐՈՐԴԸ՝ ՄԻ՛ ՇՆԱՐ

(էջ 57)

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» II գրքում։ «Տետրից» պակասող բանաստեղծություններից է, ուստի տպագրվում է ըստ «Հանդեսի»։

4 Պիոս VI (կոմս Բրակի, 1717—1799)— Հռոմի պապ 1775—1799 թթվականներ։ Ակտիվ մասնակցություն է հանդես բերել եվրոպական տերությունների այն խմբավորմանը, որը ջանում էր ճնշել ֆրանսիական բուրժուական առաջին հեղափոխությունը։

ՀՈՒ3Ս

(էջ 59)

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» II գրքում (1889)։ «Տետրից» պակասող բանաստեղծություններից է։ Տպագրվում է ըստ «Հանդեսի»։

ԼՍԱՐԱՆ

(էջ 61)

Ուսանողական տարիների բանաստեղծություններից։ Առաջին անգամ լույս է տեսել «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում։

21 Վարդապետք— այն է՝ պրոֆեսորներ։

ԳԱՐՆԱՆ ՄՈԻՏ

(էջ 63)

Առաջին անգամ տպագրվել է 1868 թվականին, «Քնար հայկականում», «Գարնանամուտ» վերնագրով։ Երկրորդ անգամ՝ «Հանդեսի» II գրքում (1889)։

«Հանդեսում» այս բանաստեղծությունը տպագրվել է այն փոփոխություններով, որ կատարել է Մ. Բաբխուդարյանը։ Դրանք մեծ մասամբ լեզվական խմբագրումներ են։ Բոլորովին տարբեր են Միք. Միանսարյանի կատարած փոփոխությունները («Քնար հայկական»)։ Այստեղ տպագրվածը համարյա ամբողջությամբ համապատասխանում է «Տետրի» տեքստին, բայց նախավերջին տան փոխարեն տպված է.

Ուրեմն կանգնիր
Մի հավերժ արձան,
Որ քո գալուստը
Հիշվի հավիտյան.
Տո՛ւր դու հայերին
Ընտիր հովվապետ,
Հայկական Հոտին
Անքուն, անխոնջ դետ։

432