83 Սարգիս Ջալալյանը։
103 Զմյուռնացի Մսեր մագիստրոս Մսերյանը:
ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ
(էջ 76)
Բերանժեի „Les etoiles qui filent“ բանաստեղծության փոխադրությունը, որ Նալբանդյանը կատարել է ռուսերենից. ամբողջությամբ նրան է պատկանում վերջին 32 տողը։ Ո՞ւմ թարգմանությունն է նկատի ունեցել նա։ Հիսնական թվականների երկրորդ կեսից ռուսական հասարակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու ֆրանսիական հռչակավոր երգչին բազմաթիվ թարգմանողթյուններով, լույս տեսած թե՛ պարբերականներում, առավելապես՝ «Современник»-ում և թե՛ առանձին գրքերով։ Այսպես, Վասիլի Կուրոչկինի վարպետ թարգմանողությամբ այդ երգերը 1858 թվականին լույս տեսան երկու հրատարակությամբ («Песни Беранже», СПб), նույն թվականին նույն խորագրով լույս տեսավ նաև մի երկրորդ (խառը) ժողովածու, որի մեջ տեղ են գտնում Բերանժեի 16 երգերը Կուրոլկինի և Լենսկու թարգմանությամբ։ Պետք է ենթադրել, թե Նալբանդյանը կարող էր ձեռքի տակ ունենալ ինչպես Լենսկու («Современник», 1857, TOM LXV, стр. 13), նույնպես և Կուրոչկինի թարգմանությունները («Песни Беранже», առաջին հրատարակություն). վերջինը մեզ ավելի հավանական է թվում, քանի որ Նալբանդյանի գործածած չափը շատ հեռու է Լենսկու օգտագործած չափից: Որտեղի՛ց և ո՛ւմ թարգմանությունից էլ օգտված լինի, մի բան պարզ է, որ նա միանգամայն ազատ է զգացել իրեն և տվել է փոխադրություն:
Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1858 թվականի № 2-ում, Կամս էմմանուել ստորագրությամբ։
Բերանժեի մշակածը բոլոր ժողովուրդների մոտ գոյություն ունեցող և նրանց բանաստեղծական մտածողության արդյունք հանդիսացող այն զրույցն է, այն պատկերացումը, թե ամեն մարդ մի աստղ ունի երկնքում։ Համաձայն իրենց պայծառության՝ նրանք պատկանում են բարի կամ չար, պիտանի կամ անպիտան մարդկանց, ընդ որում միշտ էլ վայր ընկնող է համարվել հենց աստղը:
Ամբողջ ոտանավորը թարգմանելուց հետո Նալբանդյանը ստեղծագործական մոտեցում է հանդես բերել։ Բերանժեի մոտ տղայի և հոր զրույցով էլ երկն ավարտվում է, Նալբանդյանը դրան բալլադին հատուկ մի վերջավորություն է կցել, հարց տվող տղան փոխված է աղջկա, և նա էլ ականատես է լինում իր հոր աստղի վայր ընկնելուն։ Հաջորդ գիշեր երկնքից վայր է ընկնում աստղը նաև այն աղջկա, որ այնքան շատ էր ուզում իմանալ դրանց խորհուրդը...
ԱՂՔԱՏ ԿԻՆ
(էջ79)
Բերանժեի „La pauvre temme“ բանաստեղծության փոխադրությունը, որ Նալբանդյանը կատարել է Դ. Լենսկու ռուսերեն թարգմանությունից (տե՛ս «Совремепник», 1857, TOM LXVI, стр. 14, նաև նախորդ բանաստեղծության ծանո
434