Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնամքով է կատարված, ուստի և որոշ բառեր և տողեր ճշտվում են դրա հիման վրա։ Ե. Շահազիգի հրատարակածի համեմատությամբ եղած բնագրային էական տարբերությունները տրված են սույն հատորի համապատասխան բաժնում։

Գալով սրա չափածո թարգմանությանը (տե՛ս Հավելված, պետք է ասեք հետևյալը, «Աղցմիքի» ծանր, արհեստական լեզուն, բանաստեղծական սեղմ, պատկերավոր ոճերն ու արտահայտությունները, այլև հեղինակի շեշտված ազատ տոնը անհնար են դարձնում նրա ճշգրիտ և միաժամանակ համարժեք թարգմանությունը։ Բայց հենց դրա համար էլ որևէ թարգմանություն տալ արձակ կամ չափածո,—պետք էր անպայման։ Այս թարգմանությունն օգնում է ընթերցողին մոտավոր գաղափար կազմելու երկի էության մասին, որից հետո համեմատաբար հեշտ կլինի դիմել գրաբարին։ Բանաստեղծ Մկրտիչ Խերանյանը տեղ-տեղ հեռացել է բնագրի տողերից ու պատկերներից, բանաստեղծություններում երբեմն փոխել է չափը, բայց ընդհանուր առմամբ ձգտել է առավելագույնս հարազատ մնալ հեղինակին։

«Աղցմիքի» մասին հիշատակվում է Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հիշողությունների մեջ, որ լույս տեսավ 1893 թվականին։ Այստեղից ընթերցողները տեղեկանում են, որ Նալբանդյանի անտիպ գրվածքներից նշանավոր էր «Արկածք Աղամայ» պոեմը, «գրված ընտիր գրաբարով», որ «գլխե ի գլուխ բւրան էր արել Մ. Բուդաղյանցը և ասում էր շատ տեղ»։ Միայն 1900 թվին է, որ Շահազիզի ձեռքն է ընկնոմ մի օրինակ այդ գործից, դա արտագրված է եղել հաշտարխանցի Յաղուբյան Տեր-Հարություն քահանայի ձեռքում գտնված օրինակից, որը և, հավանորեն, եղել է Նալբանդյանի սեփական ձեռագիր օրինակը, թեև հեղինակի անուն- ազգանունը, գրության թվականի հետ միասին, քերված է եղել ձեռագրի վրայից։

«Աղցմիքը», ինչպես և Նալբանդյանի գործերի զգալի մասը, բնավ էլ որ «ներքին մղումի» արդյունք չէ։ 1863 թվականին լույս է տեսնում Խորեն վարդապետ Գալֆայանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Վարդենիք» խորագրով Նալբանդյանը «Վարդենիքին» ծանոթանում է հենց լույս տեսած տարին, երբ նստած էր Պետրոպավլովյան բերդում։ Գալֆայանը որպես հասարակական դեմք և որպես տաղերգու վաղուց էր հայտնի Նալբանդյանին։ Կոմս էմմանուելը իր Հիշատակարաններից մեկում խիստ բացասաբար է արտահայտվում նրա՝ Լամար տինից կատարած թարգմանությունների մասին։ Ֆրանսիական պոետի ստեղծագործության միստիկական բնույթը և նրա թարգմանչի գրաբարը օրգանապես խորթ էին նոր, ռեալիստական գրականության ջատագով Նալբանդյանին։ Գալֆայանր գտնվում էր մեր հրապարակախոսի գաղափարական հակառակորդների բանակում, բնավ էլ երկրորդական դեմք չլինելով այնտեղ։

Կարդալով «Վարդենիքի» կեղծ ամոթխած սիրային երգերը, որոնք համարյա միշտ աննկատելիորեն փոխվում էին կնոջ մարմնի հեշտասիրական դրվատանքների, Նալբանդյանը գրում է մի շարք՝ արդեն բացորոշ էրոտիկ բնույթի պարոդիաներ, թե որոշակիորեն ո՜ր թվականին, հայտնի չէ, համենայն դեպս 1863 — 65 թվականների ընթացքում։ Այս շարքի մեջ առանձնակի տեղ է գրավում «Արկածք նախահորն» պոեմը, որն ամբողջականացնում է նյութը և հիմնական հարցը՝ մարդկային և վերացականի պայքարը փոխադրում է տեսական, փիլիսոփայական հողի վրա, որքան այդ

443