Էջ 380, պարոն Նահնափետս անունով փողոցի բանաստեղծը-«Փորձում» այս անունը տպված է «պ. Նահ ա ետս» մեր կարծիքով՝ այն պետք է լրացնել դուրս մնացած երկու տառերով, որից կստացվի Նահնափետս և տառափոխելով, ինչպես արվում է անագրամմում, կարդալ Ստեփանեան: Հավանորեն դա հենց նույն Ստեփաննոս Ստեփանյանն է, հետագայում՝ Խ. Ստեփանե։ Մսեր Մսերյանի արխիվում պահպանվում են նրա ձեռագիր երկու ոտանավորները։ Դրանցից մեկն ուղղված է նալբանդյանի դեմ, որպես պատասխան սրա «Ну,хорошо» երգիծաբանական բանաստեղծության, իսկ մյուսը՝ նալբանդյանին պաշտպանող Գյոքլեյան քահանայի դեմ։
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
«Աստված հզոր, երկայնամիտ...»
(էջ 383)
«Արարատի» 1896 թվականի № 1-ում Ն. Ք.-ն (Նիկողայոս Քարամյան) «Փջրանք Մ. Նայբանդյանի շարադրություններից» խորագրով հաղորդման մեջ Նալբանդյանի բանաստեղծությունների տետրի մասին պատկերացում տալու համար բերել է բովանդակությունը (առաջին տողերով) և ապա ավելացրել հետևյալը. «Այս քսան և հինգ ըստ մեծ մասին ինքնուրույն ոտանավորներից հետո... տետրի վերջին երեսում գրված է երկու տնով մի «Տե՛ր, ողորմյա...»։ Նույն երեսի ստորոտում գրված ծանոթությունից տեղեկանում ենք, որ այդ ոտանավորը շարադրել է Նալբանդյանը յուր մահվանից քիչ առաջ։ Այդ աղոթքը հայտնի է եղել Նոր Նախիջևանում, սակայն ձեռագրի մեջ այդ տողերը գրող մեծարգո պարոն Փ. Վ. (իմա՛ Փիլիպոս Վարդանյան—խմբ.) ցավելով հայտնում է, որ ինքը միայն այդ երկու տունը գիտե, շարունակությունը մոռացել է»։ (Ապա գալիս են այդ տները)։ Բանաստեղծոլթյունն արտատպվել է նաև՝ Եր. Շահազիզ, Միքայել Ղազարյան Նալբանդյանց, կենսագրություն, Մոսկվա, 1897, էջ 1, իբրև բնաբանր Ինքնագիրը չի՛ պահպանվել։ Արտատպվում է այդ աշխատությունից։