Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռոբերտի «Դքսուհի դը Շևրեոզ» վիպակը (Մոսկվա, 1858): Հեղինակի գրական-գիտական ժառանգության գերակշիռ մասը երկար ժամանակ մնում էր պարբերական մամուլի էջերում գրված (Գ.Պատկանյանի «Արարատ» շաբաթաթերթ, «Հյուսիսափայլ» ամսագիր, «Մեղու» լրագիր (Կ. Պոլիս) և այլն), կամ էլ անտիպ ու չհավաքված:

Նալբանդյանի մահվանից անմիջապես հետո, նրա անձնվեր բարեկամների ու գաղափարակիցների եռանդուն շանքերի շնորհիվ, ոչնչացումից փրկվեցին և լույս աշխարհ հանվեցին նրա բազմաթիվ անտիպ երկերն ու նամակները, ինչպես նաև վերահրատարակվեցին աոանձին էջեր: Շատերից հիշենք «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակի առաջին գլխի մի հատվածը, որն արտատպվել է Կ. Պոլսի «Մեղվում», Հարություն Սվաճյանի բացատրականով և հեղինակի՝ նրան ուղղված մի կարևոր նամակի հետ միասին (1871), Ղազար Փարպեցու «Թղթի» աշխարհաբար թարգմանությունը՝ Պետրոպավլովյան բերդից Նալբանդյանի գրած մի քանի անտիպ նամակների ու կենսագրական ակնարկի հետ միասին (հրատարակությունը պատրաստել էր բժիշկ Միքայել Տեր-Գրիգորյանցը, Ս. Պետերբուրգ, 1868), «Աղցմիք» բանաստեղծությունների շարքը, «Արկածք նախահոր» պոեմը, «Հեգելը և նորա ժամանակը» փիլիսոփայական մտածությունը, «Աշխարհաբարի քերականության» ներածության երկու հատված, մի քանի ուրիշ ձեռագիր պատառիկներ և բազմաթիվ նամակներ, որոնց հայտնաբերման պատիվը պատկանում է վաստակաշատ նալբանդյանագետ Երվանդ Շահազիզին (տե՛ս «Լումա» հանդես, 1897, 1900, 1902, 1905 և այլն), «Յաղագս հայկական մատենագրութեան ճառ», Նալբանդյանի երիտասարդական տարիների ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծությունների շարքը, Պ. Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպի քննադատության առաջին տարբերակի մի հատվածը (հրատարակչություն Մ. Բարխուդարյանի, «Հանդես գրականական և պատմական», գրքեր Բ, Գ, Զ, Մոսկվա, 1889, 1890, 1895 թթ.), «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետը և «Նկատողություն» հոդվածը Վարդան վարդապետի «Պատմության» մասին (հրատարակչություն Աբգար Հովհաննիսյանի, «Փորձ» հանդես, Տփղիս, 1878, 1881 թվականներ): Նախասովետական տարիներին վերահրատարակվել են նաև «Երկրագործությունը որպես ուղիղ հանապարհ» աշխատությունը

6