Շա՜տ տարիներ, շա՜տ օրեր
Անցան դժբաղդի գլխից.
Շատ նեղություն, չարչարանք
Կրեց նա այս աշխարհից. 5
Այլ յուր հոգին որպես թե՝
Զգաստացած մի ձայնից,
Հորդորում էր ժիր լինել,
Չըվախենալ վտանգից։
Նա անդադար ասում էր. 10
Կգա մի օր, մի վայրկյան,
Դու մոռնալով քո ցավեր
Կասես՝ ո՞ւր են, ե՞րբ անցան։
Այս խոսքերն, որ մեր հոգին
Միօրինակ կրկնում է, 15
Նորան սուրբ գիրք ու հավատ
Հույս մեծ անուն տալիս է։
Բայց ի՞նչ բան է այս հույսը,
Արդյոք երբեք յուր օրում
Մարդու լցեց փափագը, 20
Թե լոկ գրերումն է հիշվում։
Դժբաղդը շատ տարիներ՝
Մանկութենից ծերություն
Անցուց, չտեսավ լավ օրեր.
Հանգիստ ու ազատություն։ 25
Սպասելով այն հույսին,
Մինչ նա տանը նստած է,