երկերի ռուսերեն թարգմանությունների չորս ժողովածուներ՝ «Ընտիր երկեր» (Երևան, 1941), «Փիլիսոփայական և հասարակական-քաղաքական ընտիր երկեր» (Մոսկվա, 1954), «Բանաստեղծություններ» (Մոսկվա, 1967), «Երկեր երկու հատորով» (Երևան, 1968—1970), որոնք, ինչ խոսք, իրենց հերթին մեծապես նպաստեցին հայ մեծ հեղափոխական-դեմոկրատի ստեղծագործություները սովետական բազմազգ ժողովուրդների սեփականությունը դարձնելու շնորհակալ գործին:
Այս հրատարակության մեջ, որ պետք է լույս տեսնի վեց հատորով, նյութերը դասավորվում են հետևյալ կարգով.
- Չափածո և արձակ գեղարվեստական գործեր,
- Գրական-հրապարակախոսական, քննադատական հոդվածներ, մատենախոսականներ, ուսումնասիրություններ (1854 —1858),
- «Հիշատակարան» և հրապարակախոսական հոդվածներ (1859-1860),
- Հրապարակախոսական, գրական-քննադատական և գիտական աշխատություններ (1860—1864),
- Նամակներ և գրություններ,
- Գրառումներ, նշումներ և նկատողություններ, անավարտ աշխատությունների նյութեր և պատառիկներ, պատասխաններ քննիչ հանձնաժողովին, Նալբանդյանին վերագրվող երկեր, վավերագրեր և այլն:
Յուրաքանչյուր բաժնի ներսում նյութերը տպագրվում են ժամանակադրական կարգով:
Ինչպես առաջին, այնպես էլ այս հրատարակության մեջ հարազատորեն պահպանված է հեղինակին հատուկ բազմաձևությունը: Այսպես, օրինակ, սկզբնական շրջանում Նալբանդյանն անձնական դերանվան աոաջին դեմքի հոգնակին գրում է գրաբար մեք, ցուցականի երկրորդ դեմքի եզակին՝ դորա և այլն, վերջին գործերում արդեն նա գրում է աշխարհաբար՝ մենք, նրա դրա, ըստ որում, երբեմն հենց միևնույն գործում, հանդիպում ենք երկու ձևին էլ: Դրանք թողել ենք անփոփոխ:
Որոշ բառեր Նալբանդյանը սկզբնական շրջանում գրում է անջատ, ինչպես' դեպ ի, բաց ի նախդրությունները, թե և, որպես զի շաղկապներ և այլն, իսկ վերջում՝ միացած: Ինչպես առաջին, այնպես էլ այս հրատարակության մեջ միացված են այդ և հետևյալ