Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՌՕՐՅԱ ԱՇԽԱՐՀ
Ի՞նչ ես գոռում, ի՞նչ խնդրում,
Դու անհանգիստ հեղինակ.
Մեզ խաղալիք շինեցիր,
Ողջ աշխարհի խայտառակ։
5
Լաց ես լինում, հառաչում,
Գանգատդ անգամ հիմար է,
Թե աշխարհն յուր գործերով
Բոլորովին փոխվել է։
Աշխատում ես մի կերպով
10
Խաղաղություն վրդովել,
Խլել մեր հանգիստ քունը,
Սրտերիս մեջ դող ձգել։
Չենք կամենում լսել քեզ,
Թո՛ղ մեր ճաշն ուտենք հանգիստ,
15
Հետո խաղաղ քուն լինինք...
Հեռի՛ գնա մեզանից։
Մի՛ գոռար, մի՛ որոտար,
Մա՛րդ եղիր և դու մեր պես.
Վերացական խոսքերով
20
Մի՛ գար մյուս անգամ հանդես։
Մեք առօրյա բաների
Ծառայում ենք անդադար,
Դու ինչե՞ր ես մտածում,
Դրական է այս մեր դար։
25
Քո բարձր ճշմարտության
ճառագայթները փայլուն
|
|
87