Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԱՐԿՈԻԹՅՈԻՆ

Մի շատ հարուստ անգլիացի մեծատուն
Բնակվում էր Նեապոլիս քաղաքում.
Մինչև այժմ նա չգիտե ուր և ում
Պատճառել էր մի վիշտ կամ ցավ յուր կյանքում:

5 Բայց երբ մի օր, երեկոյան ժամանակ,
Տուն դառնալուց, մտավ նա մի մութ փողոց,
Պատահեց մի վարձով բռնած ավազակ,
Որին գիտեր անգլիացին շատ վաղուց:

Բայց ո՛չ որպես մարդ սպանող չարագործ,
10 Այլ որպես լոկ գործակատար մարգերի,
Պատահում էր, որ այդ մարդը շատ անգամ
Անգլիացուց ուղարկվում էր գործերի։

Եվ տարու մեջ աշխատության փոխանակ
նա փոքր արծաթ չէր ստանում նորանից.
15 Բրիտանացին տեսանելով այս ծառան,
Մտքից չանցուց վախենալ մի վտանգից։

Այս միջոցին ծառան գանչեց. «Իմ պարոն,
Լսի՛ր խոսքիս, բայց տե՜ս, դու ձայն չհանես,
Ապա թե ոչ, ահա սուրս... ինձ պատվեր
20 Տվել են քեզ սպանանել, ի՞նչ առնես....

Եվ թեպետ ես այս րոպեիս կարող եմ,
Բայց մի երկու խափանարար պատճառ կա.
Որ մեք բարեկամք ենք միմյանց՝ առաջին,
Երկրորդ՝ քեզնից ես շատ անգամ շահվեցա:

25 Մինչև անգամ ես հիշում եմ շնորհը,
Որ ցուցի՛ր ինձ անցյալ ձմեռի վերջին.


90