Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոպոսի բարեհաճությունը դեպի Ւգնատիոսը երկար չտևեց. պատճառ, Կարաֆֆան ինքը ևս մտածում էր մի կարգ հիմնել, այն խորհրդով, որ ուղղեր իտալական հոգևորականության բարոյականությունը, որ մինչև պարանոցը թաղված էր վերին աստիճանի անառակության մեջ. նա հույս ուներ միավորել յուր կարգի հետ Լոյոլան և նորա աշակերտքը, բայց Իգնատիոսը կարո՞ղ էր արդյոք յուր նպատակից հրաժարվիլ, որին հասանելու համար արդեն այնքան գործ էր կատարած։ Նա հրաժարվեց միանգամայն, և Կարաֆֆան այս պատճառով դարձավ նորան թշնամի։ Այս միջոցին Ւգնատիոսի աշակերտքը, որ Փարիզումն էին, նոր աշակերտներ ճարեցին. Կլոդ Լեժե (Le Jaу), Ժան Կոդյուր, Պասկիե Բրուետ և այլ մի քանի խելացի և քանքարավոր մարդիկ։ Նոքա յուրյանց վարդապետի հրամանի զորութենովը պիտո էր 1537 թվականի սկզբումը Վենետիկումը լինեին. բայց պատերազմը, որ պատրաստվում էր բորբոքվիլ Ֆրանսիայի և Սպանիայի մեջ, նորանց հարկադրեց թողնել Փարիզը դեռ 1536 թվականում ։ Նոքա ճանապարհ ընկան ուխտավորների հագուստներով, ձեռքերում Սուրբ գիրք բռնած, իբրև ուղղափառության նշան, գլխների վերա վարդի պսակներով և ի պատիվ Աստվածամոր և այլ սուրբերի հոգևոր տաղեր երգելով։ Այս կերպով Վենետիկ մտան նոքա 1536 թվականի ղեկտեմբերի վերջերումը։ Այստեղ նոքա ողջը միասին հետևելով Ւգնատիոսի օրինակին մտան գանազան հիվանդանոցներ, տկարներին սպասավորելու համար: Եթե կարելի է հավատ ընծայել հիսուսյան կարգի պատմիչներին, ուրեմն նոցա նախանձավորությունը այս պաշտոնը լրութենով կատարելու համար մարդկային չէր, այլ մարդկութենից վեր։ Ամենայն բանից անտանելի է մանավանդ Կսավիեի գործը. նա ուտում էր այն կերակուրների փշրանքը, որ մնացել էին փոխադրական ցավեր ունեցող հիվանդներից. ամբողջ օրր ման էր գալիս ափրոդիտական ցավերով վիրավորված մարդերի մոտ, ուր և գիշերը քնում էր, խմում էր այն ջուրը, որով հիվանդը լվացել էր յուր վերքը, մինչև անգամ, եթե կար բժշկական հարկավորություն, ծծում էր այս տարափոխիկ վերքերից արյուն ու թարախը։ Սոսկալի՛ անձնազոհություն. այս կարգից դուրս գործերը և ապաոաժի նման հաստատ կամքը, որ տեսանում ենք կարգի անդամների մեջ մինչև կարգը դեռևս ծնած չէր, այլ միայն հղացած Լոյոլայի սրտումը, կտեսանենք հետո, թե ի՞նչ գործերի ծնող դարձան։ Գարունը վերա հասավ. հարկավոր եղավ մտածել դեպի սուրբ տեղերը ցանկալի ճանապարհորդության մասին: Ւգնատիոսը կարծում էր,

100