ցավոր էին հանարում այս և սորա նման գործերի մեջ կարգի անդամները: Բանը այսպես լինելուց հետո Իգնատիոսին հարկավոր եղավ դիմել դեպի պապի պաշտպանությունը, որ յուր կոնդակովը սրբեց Իգնատիոսի և նորա ընկերների արատավորված պատիվը: Այս միջոցին հիսուսյանները ցրվեցան բոլոր եվրոպական թագավորութենների մեջ: Րոդրիգեզ մնաց Պորտուգալիայում, ուր այնպիսի ազդեցություն ունեցավ, որ թագավորը ընծայեց կարգին Լիսաբոնի սուրբ Անտոնի եկեղեցին և Կոիմբրի դպրոցը: Ինքը պապը, Սալմերոն և Բրուե հիսուսյանները ուղարկեց Իրլանդիա, ուր մեծ երկյուղ կար Հենրիկոս VIII-ի վերանորոգության երեսից: Ֆաբեր, Լեժե և Բոբադիլիա գնացին Գերմանիա: Լեժե, Րեգենսբուրգի մեջ այնպիսի ջերմությամբ խոսեց վերանորոգության ընդդեմ, որ ժողովուրդը կատաղելով կամենում էր խեղդել նորան Դանուբի մեջ: Իսկ Ֆաբերը Քյոլն քաղաքում ստացավ մի նոր անդամ Պետրոս Կանիզի անունով, որ հետո մեծ արդյունք ցույց տվեց կարգին և շարադրեց երեխաների համար մի կրոնագիտություն խիստ հարգված պապականներից և մինչև այժմ: Ֆրանսիայի մեջ բախտը չհաջողեց հիսուսյաններին: Հենրիկոս II-ը, ինչ ժամանակ պատերազմ ուներ Սպանիայի հետ, քշեց Փարիզից բոլոր ապանացիները, որոնց կարգումը և հիսուսյանները, բայց դորա փոխանակ Սպանիայի մեջ առանձին պաշտպանություն ցույց տվեց նորանց Ֆրանսիսկոս Բորջիան, որ այն միջոցին Կարոլոս V-ի տեղապահն էր Մադրիտի մեջ: Ինչ որ վերաբերում է Իտալիային, այս երկրում մի նշանավոր քաղաք չկար, ուր չլիներ հիսուսյան: Շուտով նորանց թիվը բարձրացավ մինչև ութսուն. Պապը, օրեօր համոզվելով Իգնատիոսի ջերմեռանդութենից, հավելացնում էր հիսուսյանների արտոնությունը յուր անսխալելի կոնդակներովը? Նա շինեց նորանց թիվը անորոշ և անսահման, իրավունք տվեց կարգին նոր օրենքներ և կանոններ սահմանել յուրյան իսկ կարգի համար, փոփոխել հին կանոները հարմարվելով տեղին և հանգամանքներին, թույլ տվեց հիսուսյաններին պատարագել ամենայն եկեղեցու մեջ. պապական աշխարհի բոլոր քաղաքների մեջ, քարոզել ժողովրդին հրապարակներում և փողոցներում, թողություն տալ այն մեղքերին, որ հիշված են «Սուրբ հաղորդության» ասված կոնդակի մեջ: Այս կերպով աբեղայական կարգից, աստիճան առ աստիճան գոյացավ մի հասարակություն, որ ուներ յուր սեփական օրենքները, կա
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/105
Արտաքին տեսք