կարողացավ վերջապես Ֆերդինանտ Երկրորդի օրովը հաստվիլ Նիդերլանտայի մեջ: Միմիայն Ֆրանսիայի մեջ կարգը հանդիպեցավ սաստիկ արգելառիթների և շատ խելացի հակառակորդների: Շատ ժամանակ է, որ հիսուսյանք կամենում էին մտանել և արմատանալ այս տերության մեջ, որպեսզի կարողանան տիրապետել աստվածաբանական ֆակուլտետին, որի կարծիքը շատ հարգելի էր պապական աշխարհի մեջ: Այս խորհրդով Իգնատիոսը դիմեց դեպի Լոտարինգյան կարդինալը, որ գտանվում էր այն ժամանակ Հռովմում, և որ շատ հարուստ և երևելի մարդ էր Ֆրանսիայի մեջ: Կարդինալը խոստացավ նորան պաշտպան լինել Ֆրանսիայի տերության մոտ և, ճշմարիտ, կատարեց յուր խոստմունքը, երբ արդեն Փարիզ էր հասել: Նորա միջնորդութենովը Հենրիկոս II-ը հրամայեց պարլամենտին արձանագրել թագավորական հրամանը, որով օրինավոր էին ճանաչվում Ֆրանսիայի մեջ բոլոր պապական կոնդակները կարգի արտոնութենների մասին և որով թույլատրվումյ էր միմիայն Փարիզ քաղաքի մեջ շինել տուն և կոլլեգիում երեխաների դաստիարակության համար: Պարլամենտը, դեռևս այս հրամանը չկատարած, բովանդակ գործը ենթարկեց Փարիզի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի և նույն քաղաքի արքեպիսկոպոսի վերաքննությանը: Սուրբ ֆակուլտետը յուր գրավոր դատողության մեջ հայտնեց, թե այդ «կարգը սեփականում է ինքյան մինչև այժմ չլսված անուն, այս Հիսուսյան. թե նա անդամ է ընդունում անխտիր ամենայն մարդ և մինչև անգամ այնպիսի մարդիկ, որ մանավանդ հայտնի էին յուրյանց անպատվութենովը, թե նա չունի այնպիսի սովորություններ և կանոնադրություններ, որով բաժանվեր կարգը աշխարհականներից, թե տվել են նորան ավելորդ արտոնությունք, որ վնասակար էին եպիսկոպոսական և քահանայական իրավունքներին, թե կարգը այս ճանապարհով, անհամաձայնություն և վեճ սերմանելով, այլև խանգարելով հոգևոր իշխանության հպատակությունը, ոչինչ բարեկարգ տերության մեջ չէ կարող ընդունվիլ»: Փարիզի արքեպիսկոպոսը, որ պատճառ ուներ ատելու հիսուսյանները, Տրիդենտյան ժողովի մեջ նոցա առաջ բերած խնդիրների և կարծիքների մասին, հաստատեց ֆակուլտետի վճիռը, այս ևս հավելացնելով, թե, որովհետև կարգի գլխավոր նպատակը այն է, որ քարոզե անհավատներին Քրիստոսի Ավետարանը, վասնորո առավել պատշաճ է սուրբ Հովհան Երուսալեյմու ասպետների նման ուղարկել նորանց Ասիա: Հիսուսյանները, ջարդ ու փշուր եղած սրբազան ֆակուլտետի և Փարիզի արքեպիսկոպոսի դատակնիքով, հեռացան Սեն-Ժերմեն ագա
112