որովհետև նորանից ստացավ զինվորական հոգին։ Լայենեզի և Ակվավիու մաքիավելականությունը հիմնեց կարգի տիեզերական թագավորությունը խորին քաղաքականության բովանդակ մասներով։ Իգնատիոսը և մտածած չէր անգամ դորա մասին, և կարողություն ևս չուներ նորան հասանելու։ Միմիայն կրոնական մոլություն էր նորա խորհուրդը և նպատակը, որին հասանելու համար ոչինչ բան չէր խնայում։ Անդ ադար ապաշխարությունը, երեխաներ կրթելը, ընտանեկան գործերում միջնորդ լինելը բխում էր առաջ միմիայն հավատից․ բայց գործիք դարձան զարհուրելի քաղաքականության։ Իգնատիոսի վարքը գրողքը ընծայում են նորան շատ հրաշքներ, միմիայն Րիբադանեյրա, խոստովանելով միայն նորա սրբությունը, հերքում է նորան վերագրված շնորհքները։ Բայց XVII դարու սկզբումը, երբ հիսուսյանք ապոթես էին պատրաստում յուրյանց նահապետին, Րիբադանեյրայի պատմությունը սրբագրվեցավ, այսինքն փոփոխվեցավ այնպես, ինչպես ցանկալի էր հիսուսյաններին, որ գրեր հեղինակը, և նորա առաջին տպագրած օրինակները ջնջվեցան որքն կարելի էր հիսուսյանների աշխատասեր և անխոնջ ձեռքովը։ Վերջ ամենայնի, Գրիգոր XV մարտի 12-ին 1622 թվականում դասեց Իգնատիոսի սուրբերի կարգը, և Նիդերլանդիայի հիսուսյանները դրեցին նորա մահարձանի վերա հետևյալ արժանի ուշադրության խոսքերը․
Cujus animus Vastissimo coercert non potuit totius orbis ambitu Ejes corpus Humili hoc angustoque tumulo contineur. Qui magnum aut Pompejum, aut Caesarem, aut Alexandrum cogitas Aperi oculos veritati Majorem his omnibus leges Ignatium.
Որ նշանակում է․ «Որի հոգու համար բավական չէր ամբողջ աշխարհի տարածությունը, նորա մարմինը պահվում է այս անշուք և նեղ բլուրի տակ։ Եթե դու մեծ ես համարում, կամ Պոմպեոսը, կամ Կեսարը, կամ Ալեքսանդրը, բաց՛ ճշմարտության հանդեպ աչքդ և կտեսանես, որ ողջից մեծ է Իգնատիոսը։» Կարճ ի կարճո նկարագրեցի ես այստեղ հիսուսյան կարգի հիմնարկության և առաջին անգամ բոլոր եվրոպական տերութենների մեջ տա
114