սիրտը Րավալյակի սուրը այն ժամանակ,երբ Հենրիկոսի մեծակշիռ մտքերը ստացել էին յուրյանց կատարյալ կերպարանագործությունը։ Ուրբաթ օր, 1610 թվականի մայիսի 14-ին, թագավորը Լուվրից գնում էր կառքով զինարան։ Նորա մեջ նստած էին դ՚էպերնոն, Մոնբազոն, Լեվարդեն և Րոկլոր դուքսերը և Դը-լա-Ֆորս և Միրաբո մարկիզները։ Մի նեղ փողոցից դեպի մյուսը շուռ գալու ժամանակ, դուրս եկավ նոցա առաջևը քանի մի սայլեր խոտով բեռնավորած։ Թագավորական սպասավորքը գնացին ճանապարհը հստակելու, իսկ վերան բաց կառքը, որի մեջ նստած էր թագավորը, մնաց կանգնած։ Այս միջոցին Րավալյակ աբեղան անկյունի քամակից դուրս գալով, կանգնեցավ կառքի քամակի անիվների վերա, <և> երկու հարված տվեց Հենրիկոսի կուրծքին դանակով, առաջին հարվածը մահացուցիչ։ Մեծ շփոթության մեջ ընկան բոլորը։ Եթե Րավալյակ ձեռքից թողներ իսկույն դանակը և անհետանար, չէին գտանելու նորան․ բայց նա բռնեցավ արյունոտ դանակը ձեռքին և խոստովանեցավ, թե ինքն էր թագավորի սպանողը։ Այն միջոցին երևացան մի քանի զրահավորված անծանոթ մարդիկ, որոնք ասացին, թե հարկավոր է սպանել նորան և անհայտացան բազմության մեջ։ Դուքս դ՚էպերտոնը, թագուհու սիրելին և հիսուսյանների պաշտպանը, տվեց Րավալյակը Մոնտինի ասպետի ձեռքը, որ փակեց նորան դը-Րե անունով պանդոկի մեջ, ուր ամենայն մարդ ազատ մուտք ունենալով կարո՛ղ էր տեսանել նորան։ Կոտոնը, որ դրած էր նորա մոտ, նորան մեռանելու պատրաստելով համոզում էր չզրպարտել պատվավոր մարդիկը, այսինքն չհայտնել, թե հիսուսյան աբեղաների խորհրդով ձեռք էր բարձրացրել աստուծո օծյալի վերա: Հիսուսյանների և դուքս դ՚էպերնոնի խռովարարությամբ շատ թույլ կերպով կատարվեցավ Րավալյակի գործի քննությունը: Այսուամենայնիվ հարցմունքի ժամանակ ցույց տվեց նա, թե տեսիլքներ երևում էին նորան, որոնք հրամայում էին սպանել թագավորը, թե նա այս բանը խոստովանելու ժամանակ ասել էր յուր խոստովանահայր Դոբենի հիսուսյանին: Բայց երբ Դոբենին կանչվեցավ, պարլամենտի մեջ պատասխան տալու համար, ասաց նախագահին. «Աստված պարգևել է մի քանիսին խոսելու շնորհք, ուրիշներին գուշակություն, բայց ինձ՝ մոռանալ այն բանը, ինչ որ խոստովանության ժամանակ ասում էին ինձ»: Այս խոսքերից առավել ոչինչ չկարողացան լսել նորանից: Հենրիկոս IV−ի թաղումը կատարվեցավ մեծ հանդեսով. բոլոր թագավորական աստիճանավորքը, հոգևորականք թե աշխարհականք,
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/155
Արտաքին տեսք