Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանսեն եպիսկոպոս էր Հոլլանդիայի Իպր քաղաքի։ Հռչակավոր լինելով յուր գիտութենովը, բարեպաշտութենովը և բարոյականութենովը չկարողացավ հաճո գտանվիլ հիսուսյաներին, որոնք միևնույն ժամանակում չունեին այս մարդավայել հատկությունքը։ Նոքա Հանսենը ատում էին մանավանդ այն պատճառով, որ նա գրել էր մի գիրք ինչպես հիշեցի այս անունով „Augustlous, seu ductrina de humane Naturae sanitate, aegritudine, medilcna, adversus Pelaglanos et Marsilienses“, որի մեջ նա հարձակվում է մոլինականների վարդապետության վերա, այսինքն Մոլինի հիսուսյանի հետևողների վերա, որ դատողություն էր գրել «Աստուծո բարության մասին, վերաբերյալ դեպի մարդկային ազատությունը»: Մահը ազատեց Հանսենը հիսուսյաններից, բայց մի՛թե մի բան կազատվե՞ր հիսուսյանների ձեռքից: Նոքա հրաման հանել տվեցին Հռովմի մեջ, որով արգելք դրվեցավ այս գրքի վերա: Րիշիլիե կարդինալը, որ ատում էր Հանսենին այն պատճառով, որ վերջինս նորա գործերի ընթացքը անվանել էր մաքիավելական և դատապարտել էր նորան յուր շարադրութեններից մինի մեջ, հրամայեց դահճի ձեռքով այրել Օգոստինոսի մասին գրած գիրքը և սկսեց պաշտպան լինել հիսուսյաններին: Րիշիլիլի մահից հետո հիսուսյանների գործի ընթացքը դեպի Մաղարինի կարդինալը մնաց միօրինակ, ինչպես էր դեպի Րիշիլիեն. պատճառ, որ սա ինքը ևս յուր թշնամիքը հալածելու համար գործ էր դնում Հանսենի գիրքը իբրև առիթ. ուրեմն բնականաբար պիտո է բարեհաջող լինել հիսուսյաններին: Երբ հայր Լաշեզ թագավորի խոստովանահոր տեղը կարգվեցավ Լետիլե հիսուսյանը, Ֆոնտնել փիլիսոփան ասաց· «Հանսենյանք մեղանչեցին»· և ճշմարիտ որ հիսուսյանք, ինչպես ինքյանք ասում էին, հարկադրեցին հանսենյաններին խմել մինչև տակը հիսուսյան կարգի ատելության բաժակը: Այս ևս հարկավոր է իմանալ, որ հանսենական էին անվանում նոքա բոլորը, որ ընդունում էին մաքրյալ հավատալիքը, հերքելով այն ամենայն, ինչ որ պապերը յուրյանց անձնական օգտի համար ավելացրել էին: Հանսենյանների մեջ կային այն ժամանակվա խելացի և բանագետ մարդիկ· հառաջադեմ հոգևորականք, երևելի աստվածաբանը և քարոզիչք, որոնցով այն միջոցին լցված էր Ֆրանսիան: Հանսենյանների բնակության կենտրոնը էր Port−royal (Արքայական դուռն) անվանված վանքը: Լետելիեի առաջին քաջագործությունը եղավ Արքայական դուռնը քանդելը, որի քարը չթողվեցան քարի վերա, մինչև անգամ մեռած հանսենյանների մարմինքը հանվեցան գերեզմաններից և ձգվեցան խորխո

159