պապը բացահայտե, թե Քենելի գրքի կանոններից ո՞րը հերետիկոսական է, ո՞րը աստվածուրացական, ո՞րը բարեպաշտ ականջի համար լսելու անպատեհ։ Պապը պատասխանեց, Թե նորա կոնդակը բացահայտ է և պարզ, և ինքը չէ՜ կարող սխալվիլ: Քանի եպիսկոպոսունք հանցավոր համարվեցան որպես հանսենականք, բայց քաջությամբ ընդդեմ կանգնեցան. և երբ հարկադրվելով բռնութենից ընդունում էին կոնդակը, բողոքեցին դեպի մի գալոց ժողովք, որ և մինչև այժմ չէ եղած երևի թե չէ լինելու այսուհետև ևս: Քենելը բանտ դրվեցավ, նորա բոլոր կայքը գրվեցան գրավեցին, այն գումարը, որ բարեկամները նվիրում էին նորան, գործ էր դրվում նորա պահապանները և բանտապետները կերակրելու համար: Նոքա բոլորը, որ համարձակվում էին գրել կամ հրապարակով խոսել «Unigenitus» կոնդակի հակառակ, մինչև անգամ շատերը պարլամենտի անդամներից հիսուսյանների սովորական կանոնով արտաքսվեցան եկեղեցուց և զրկվեցան սուրբ խորհրդի հաղորդութենից: Հիսուսյանք համոզում էին պապին, որ նա այս կոնդակը հրատարակե իբրև պապական եկեղեցվո հիմնավոր հավատալիք: Հակառակության բոցը բարձրացավ. ֆրանսիացոց հոգևորները և պարլամենտը չէին կամենում ընդունել «Unigenitus» կոնդակը իբրև հիմնավոր հավատալիք պապական եկեղեցու, և հիսուսյանք դիմեցին դեպի թագավորի միջնորդությունը: Լուդովիկոս XIV-ը ծերության ժամանակումը գտանվում էր յուր խոստովանահոր և այլ պալատական հիսուսյանների անսահման իշխանության տակ. հ. Լետիլիե այնպիսի ճարտարութենով կարողացավ ներգործել այս թագավորի վերա, մեծացուցած և հակառակ կերպով նկարագրելով նորա առաջև երիտասարդության ժամանակ գործած մեղքերը, որ Լյուդովիկոսը բոլորովին անձնատուր եղավ նորան. և այս սրբակաց ծերության ժամանակ ո՜չ ոք չէր կարող ճանաչել երբեմն մեծ թագավորը: Լուդովիկոսի առաջվա սիրելի Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ դը Նոյալը զրկվեցավ յուր արժանավորութենից և սովամահ եղավ միմիայն այն պատճառով, որ բռնել էր Քենելի կողմը: Լուդովիկոս մեռանելու ժամանակ միտքը բերեց նորան և հայտնեց, որ ցանկանում է
Պապերը անսխալ և անմեղանչական են այս հիման վերա, թե մարդս սխալական է և մեղանչական, իսկ պապը մարդ է, միմիայն անսխալելի և անմեղանչական աստուծու ձեռագործ. ուրեմն պապը մարդ լինելով անսխալ է և անմեղանչական:Հրաշալի՜ լոգիկա: