է, թե թագավորական իշխանության մեծաշուք գաղափարը, որ փառավորապես իրագործել էր Լյուդովիկոսը, ինչո՞ւ համար այդպես շուտով կորուց յուր կախարդական ույժը ֆրանսիացոց համար... Հիսուսյանների հանցավոր գործերի տարեգրության մեջ նշանավոր է մանավանդ այն գործը, որ պատահեցավ Տուլոնի թագավորական սերմնարանի կառավարիչ Ժիրար անունով հիսուսյանի և օրիորդ Լա-Կատիերի մեջ։ Հանցանքը հայտնագործվեցավ, Ժիրարը դատապարտված էր. բայց հարստությունը և հիսուսյանների ներգործությունքը փրկեցին նորան։ Է քաղաքի պարլամենտը, ուր տարվել էր գործը, փոխանակ Ժիրարը դեպի մահ դատապարտելու, վճռեց աքսորել նորան այն նահանգից, ուր պատահել էր գործողությունը։ Զարմանալին այս է, որ այսպիսի վճիռը հաստատվեցավ երկու ձայնի առավելությամբ, ընդդեմ մյուս անդամներին, որոնց մի կեսը դատապարտում էր Ժիրարը դեպի կրակ, իսկ մյուս կեսը՝ դեպի հասարակ մահ։ Պարլամենտը միևնույն ժամանակ արդարացուց և Լա-Կատիեր օրիորդը, չնայելով հիսուսյանների հետևողությանը, որ կամենում էին դատապարտել նորան որպես զրպարտող։ Այն մասնակցությունը, որ ամբողջ Ֆրանսիան ունեցավ այս անբախտ աղջկա գործի մեջ, ցույց էր տալիս, թե ի՞նչ աստիճանի էր հասած ազգի ատելությունը դեպի հիսուսյան աբեղայքը։ Լա-Կատիեր յուր հոժարութենովը մտավ կուսանաց վանքը, ուր և շուտով վախճանեցավ։ Երկու տարուց հետո մեռավ և Ժիրարը Լիոն քաղաքում։ Հիսուսյանք փառավորում էին նորա անունը, իբրև զրպարտված մարդու անուն, և վերագրում էին նորան զանազան հրաշագործությունք, մինչև անգամ համոզում էին պապին ընդունել նորան սուրբերի կարգը։ Օրլեանյան դուքսը յուր գործակատարության սկզբումը շատ չէր սիրում հիսուսյան աբեղայքը. հայր Լետիլիե և այլ պալատական Հիսուսյանները շուտով հեռացվեցան։ Բովանդակ Ֆրանսիան ուրախությամբ լսեց ատելի խոստովանահոր հալածվելու լուրը, որ բռնության հետ մակարդած վերին աստիճանի խորամանկութենով և առևտուրով, որ ուներ Հռովմի և Ֆրանսիայի արքունյաց հետ, ներգործում էր ո՛չ միայն Ֆրանսիայի վերա, այլև ամբողջ Եվրոպայի վերա։ Այն աստիճանի սաստիկ էր ժողովրդի ատելությունը դեպի նա, որ Բուրժի արքեպիսկոպոսը, որի վիճակի մեջ կամենում էր բնակվիլ Լետիլիեն, հայտնեց, թե չէ կարող երաշխավոր լինել նախկին արքունի խոստովանահոր կյանքի ապահովությանը, որի ընդդեմ պատրաստ էր ժողովուրդը գործ դնել ամենայն կերպ բռնություն: Կարդինալ դը Նոյալը դարձյալ երևեցավ
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/163
Արտաքին տեսք